«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԱԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ՓՈԽՎՈՒՄ Է ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՔԻՄԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ». «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտներն այսօր հյուրընկալվել են Քիմիայի ֆակուլտետում և ձեռք բերել տեսական նոր գիտելիքներ ու գործնական հմտություններ:
ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ ԳՐԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց դասախոսություն՝ ուսանողներին գիտական հոդված գրելու հիմնական սկզբունքներին ծանոթացնելու նպատակով: Դասախոսության բանախոսն էր պ.գ.դ., պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը:
«ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՆ ԵՎ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ ԵՆ ՏԱԾՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՃԱԽ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ». ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿԱՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴ Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր Նիլս-Կարե Բիրկելանդը ԵՊՀ-ում կարդացել է էքստրեմոֆիլ մանրէների մասին հերթական դասախոսությունը:
ԵՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՎԻԵՏՆԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր հյուրընկալել է Հայ-վիետնամական բարեկամության ասոցիացիայի պատվիրակությանը:
«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ ԵՆ». ԵՐԵԽԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Այլընտրանքային ծառայությունների, համագործակցության և սոցիալական բաղադրիչները ՀՀ-ում՝ երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության համատեքստում» թեմայով հանդիպում-քննարկում:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍ ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՆՖԼԻԿՏԱԲԱՆՆԵՐԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում նոյեմբերի 15-16-ը տեղի է ունեցել «Կոնֆլիկտոլոգիան XXI դարում. խաղաղության ամրապնդման ուղիներն ու եղանակները» խորագիրը կրող 3-րդ միջազգային համաժողովը:
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն այսօրվանից վերսկսել է սոցիալական ծրագրերի իրականացումը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՆՎՃԱՐ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ հանդիպում ՏՏ ոլորտում հայտնի «Ֆիդեմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԼՈՒՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Շվեդիայի Լունդի համալսարանի քաղաքական և տնտեսական ասոցիացիայի անդամներին:
Հոգեբանությունից անդին Նոյեմբերի 13-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և PsiChi միջազգային հոգեբանական միության հայաստանյան մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հոգեբանությունից անդին» վերնագրով սեմինար-քննարկումը: