«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՆ ԿՅԱՆՔԸ»․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սոցիալական աշխատանքը և արժանապատիվ սոցիալական պաշտպանության արդի օրակարգը Հայաստանում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Չինաստան-Եվրասիա» խորագրով միջազգային գիտաժողովի բացումը, որը տևելու է 2 օր:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԳՐՔԻ 32-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄԻ ԴԻՊԼՈՄԻ, ԻՍԿ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԴԱՓՆԵԿՐԻ ՄԵԴԱԼՈՎ 2019 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնաճյուղի գրադարանում կայացել է Գևորգ Փիրումյանի, Գևորգ Սիմոնյանի և Լիանա Մարգարյանի համահեղինակած «Բնական ջրերի և այլ համակարգերի գեոէկոլոգիական գնահատման ինտեգրալ ինդեքս» («Geoecological Evaluational Integrating Index of Natural Waters and other Systems») անգլերեն մենագրության շնորհանդեսը:
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՆԱՏԻՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՇՄՈՒԵԼ ՊՈԼԻՇՉՈՒԿԻՆ Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր հյուրընկալել է «Նատիվ» գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Շմուել Պոլիշչուկին և Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ Ռիմմա Վարժապետյանին։
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկօրյա քննարկումը, որին մասնակցում են միջազգային ճանաչված փորձագետներ, գիտնականներ և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ «ՀԱՆՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ կազմակերպել են «Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 100 և Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակներին:
ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄԻՏՔԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև երիտասարդ ձեռնարկատերերի ստեղծարար միտքը զարգացնելու և բիզնես սկսելու հետ կապված անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու համար իրականացվում է ծրագիր, որին մասնակցելու, անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար կազմակերպվում են անգլերենի դասընթացներ:
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը համալսարանի հոգաբարձուների խորհրդին և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին առաջարկել է 20 տոկոսով բարձրացնել աշխատակիցների հիմնական աշխատավարձը՝ նպատակ ունենալով բարելավելու նրանց սոցիալական վիճակը:
ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂԻ ԿԵՐՊԱՐԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԱԾ 5 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐՔԵՐՆ ՈՒ ՖԻԼՄԵՐԸ. ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ Տարբեր մասնագիտությունների մասին պատմող գրքերն ու ֆիլմերը բազմաթիվ են, բայց քիչ են այն ֆիլմերն ու գրքերը, որոնք ոգևորում են ընթերցողին և դիտողին, թերևս, գաղտնիորեն ու նրբորեն փոխանցում մասնագիտական գաղտնիքները, նուրբ անցումներով կերտում մասնագիտական այնպիսի կերպար, որը փորձում է դառնալ լավագույնը՝ իր ճանապարհին հայտնված բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով:
ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ՏՆԿՎԵՑ ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՎՆԻ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր տեղի է ունեցել ծառատունկ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: