ԳՐԱՔՆՆԱԴԱՏ ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ Իտալացի գրող, գիտնական, պատմաբան-միջնադարագետ, գրաքննադատ Ումբերտո Էկոյի «Ներքին գրախոսություններ» շարքը հայտնի գրական գործերի յուրօրինակ մեկնաբանություններն են, որտեղ հեղինակը ծաղրում և քննադատության է ենթարկում ոչ թե գրական ավանդույթները, այլ ժամանակակից գրաքննադատներին, որոնք համաշխարհային գեղագիտական և մշակութային արժեքների գնահատման գործում պարզապես տգետ են:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ. ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ Երևանի թիվ 159 դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներն այսօր հյուրընկալվել էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում:
ԲՈՒՀ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, ծանոթացան ֆակուլտետի պատմությանը և կրթական ծրագրերին:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄՇԱԿՈՒՄ Է «W-Ni» ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻ ՍՏԱՑՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի հեռակա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ասպիրանտ Մարիետա Զաքարյանի կողմից առաջարկված ««W-Ni» կեղծ համաձուլվածքների ստացումն ինքնատարածվող այրման ռեժիմում» թեման «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր 2018»-ի շրջանակում ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
«ԵՊՀ-Ն ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄՆ Է ԴԱՐՁԵԼ». ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷԻՆ Երևանի թիվ 198 դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների բնագիտական հոսքի աշակերտներն այսօր հյուրընկալվել էին ԵՊՀ ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետներում:
ԵՐԹ, ՑՈՒՅՑ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ. ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ Է ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից քայլերթով գնացին դեպի ՀՀ կառավարության շենք՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին որոշումը:
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՅԱՆ Երևանի թիվ 195 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին:
ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՄԱՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի և ուսումնական գործընթացի ապահովման բաժնի աշխատակիցներն առցանց ուսուցման կառավարման համակարգում մշակել են ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական ֆակուլտետների բակալավրիատում դասավանդվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմունքներ» առարկայի ինտերակտիվ դասընթաց:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է, ՔԱՆԻ ՈՐ 21-ՐԴ ԴԱՐԸ ՈՉ ԹԵ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է, ԱՅԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ. ՆԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ծրագրերի մրցույթում մանկավարժության ոլորտում հաղթել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ն. Հարությունյանի ներկայացրած «ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի բարձրագույն կրթության համակարգերի համեմատական վերլուծություն» գիտական թեման:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ԲԻԹՆԻԿՆԵՐ Անվերջ թվացող երկու աշխարհամարտերից հետո երիտասարդների մոտ ծավալվում են զանազան շարժումներ: Այսօր, հետադարձ հայացք նետելով դեպի 1950-60-ականներ, շատերը մատնանշում են միայն հիփիներին՝ որպես երիտասարդական ապստամբության կրող: Հիփիներից առաջ եղել են բիթնիկները: Հենց բիթ-սերունդն է ճանապարհ բացել հիփիների ու ռոքնռոլի համար: