Կրթական նոր դասընթաց ԵՊՀ-ում՝ աշխարհահռչակ մանրէաբան Կարապետ Անդրանիկյանի հետ համագործակցությամբ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը, գործակցելով Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ, կատարելագործում է ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերը. ուսումնական պլաններում ներդրվել է նոր դասընթաց, կիրառվում են դասավանդման նոր մեթոդներ:
Արևելքը բացահայտելու ձգտումը՝ ճանապարհ դեպի ԵՊՀ և դիվանագիտություն․ հարցազրույց Դավիթ Հովհաննիսյանի հետ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ., Սիրիայում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք արևելագիտության, պրոֆեսորի գրանցած հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած ներդրումի, ուսանողների հետ փոխհարաբերությունների և սերունդների միջև տարբերությունների մասին:
Քննադատական մտածողության զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում համալսարանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, աշխարհագրագետ և մարդաբան Մարիա Գունկոն։
ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերը ներկայացվել են Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվել է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումը՝ Գրքի միջազգային տոնավաճառը, որի ժամանակ ներկայացվել են նաև ԵՊՀ-ի հրատարակած գրքերը։ ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Եվրոպական համալսարանների հրատարակիչների ասոցիացիայի կոնֆերանսին։
«Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում․ հասարակական և հումանիտար գիտությունները աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես է ակադեմիական համայնքն արձագանքում աշխարհում տիրող աշխարհաքաղաքական ճգնաժամերին և քաղաքական շարժումներին:
Կնքվեց համագործակցության հուշագիր ԵՊՀ-ի և «FAST» հիմնադրամի միջև ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության հուշագիր ստորագրեց ԵՊՀ-ի, ինչպես նաև 5 բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Իտալերենի շաբաթը ԵՊՀ-ում Արդեն 23 տարի է՝ աշխարհում նշվում է Իտալերենի շաբաթը, որից անմասն չի մնում նաև ԵՊՀ-ն: Այս տարի միջոցառումների շարքն անցկացվում է «Իտալերենը և շրջակա միջավայրի կայուն զարգացումը» խորագրով։ Իտալերենի շաբաթը բուհում միջոցառումներով նշանավորելու նպատակը ուսանողներին արդի իտալերենի և իտալական մշակույթի առանձնահատկություններին հաղորդակից դարձնելն է:
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոգեբանության հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտաժողով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը կազմակերպեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա 9-րդ միջազգային գիտաժողովը։
ԵՊՀ կենսաբանները Հայաստանում զարգացնում են սննդագիտությունը Սնունդը, կարևոր դերակատարում ունենալով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում, դարձել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական ուսումնասիրության առարկա: Գիտական խումբը մշակում է բնական կոնսերվանտներ և կենսաբանորեն ակտիվ հավելումներ, որոնց շնորհիվ կնվազի քիմիական բաղադրիչների կիրառումը սննդի և կերերի արտադրության ոլորտում:
Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով» միջազգային գիտաժողովը, որի ժամանակ 12 երկրի առաջավոր գիտնականներ քննարկեցին ոլորտի արդի ուսումնասիրությունները։