ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԻՆԳ ՀԱՎԱԿՆՈՐԴ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ: Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Երևանի պետական համալսարանի 6-րդ մասնաշենքում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը «Պատմություն» առարկայից:
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՄԵԾԱՐՈՒՄԸ ԹՈՒՐՔ ԵՎ ՔՈՒՐԴ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Ysu.am-ը զրուցել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀԻ ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունու հետ «Ցեղասպանության հակառակորդների միության» գործունեության և Ֆրանկֆուրտում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համաժողովի մասին:
ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ի և «Արմենիա» ապահովագրական ընկերության միջև կնքվել է ԵՊՀ աշխատողների առողջության ապահովագրության պայմանագիր, որը գործում է մարտի 2-ից:
ԵՊՀ ԻՄ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԵՑ ՀԱՎԱԿՆՈՐԴ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունեցած նիստի № 68 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ԻՄ տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ Հաշվի առնելով արտահերթ արձակուրդը` մարտի 3-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Moodle» համակարգի միջոցով իրականացվում է հեռավար դասավանդում:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մտավախություն ունենալով, որ այն կարող է շարունակվել, որոշել է իրականացնել հեռավար ուսուցում։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (LՐԱՑՎԱԾ) Մարտի 2-8-ը ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվելու է:
«ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ». ՔԱՂԱՔԱԳԵՏ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ- ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել դասախոսություն «Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունն Արցախյան հակամարտության համատեքստում» թեմայով, որը վարում էր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԵՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով ուսումնական և գիտական ոլորտներում ամրապնդելու սերտ կապերը: