Սյունիքի պատմական Արևիք (Մեղրի) գավառի պատմամշակութային ժառանգությունն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերը՝ գիտնականների հետազոտության առանցքում Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ ու գիտաշխատողներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:
«Համահայկական գիտաժողով-2023»-ը՝ գիտության տարբեր ճյուղերի հատման կետ Նոյեմբերի 17-22-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների ու համալսարանների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի ներկան ու ապագան եք, մեր համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։
Գիտական համագործակցություն Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսորի հետ ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
ԵՊՀ-ում հրատարակվել է խորհրդահայ մշակույթին առնչվող գիտական հոդվածների ժողովածու ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
ԵՊՀ աղջիկների թիմը ճանաչվել է ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի առաջնության հաղթող Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսորը հյուրընկալվեց ԵՊՀ-ում Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։
Ամփոփվեցին ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի արդյունքները ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն զեկուցումներ ներկայացրած մասնակիցները ստացան հավաստագրեր:
Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց հոբելյանական եռօրյա գիտաժողով՝ նվիրված վաստակաշատ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի 100-ամյակին։ Գիտաժողովի նպատակը մեծ գրականագետի գիտական ժառանգությունը ևս մեկ անգամ վերարժևորելն ու գիտնականի վառ հիշատակին հարգանքի տուրք մատուցելն էր։
ԵՊՀ կենսաբանները կատարում են հետազոտություն՝ ի նպաստ կանանց առողջության պահպանման Հակաբիոտիկների նկատմամբ ախտածին մանրէների կայունությունը անհրաժեշտություն է առաջացրել ստեղծելու նոր դեղամիջոցներ: Այդ նպատակով ԵՊՀ կենսաբանները հետազոտում են ՀՀ տարածքում բնակվող էթնիկ խմբերի կանանց միկրոբիոմը (մարդու օրգանիզմում բնակեցված մանրէների ամբողջականություն): Արդյունքների հիման վրա դեղագործական ֆիրմաների հետ համագործակցությամբ կպատրաստվեն դեղամոմիկներ՝ կանանց առողջության մանրէաբանական պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով: