ՖՐԱՆՍԻԱՅԻ ԷՔՍ ՄԱՐՍԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Մի հարացույցի տրոհո՞ւմ, թե՞ պահպանում. պարսկերենի և տաջիկերենի օրինակի վրա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էքս Մարսել համալսարանի իրանագիտության բաժնի վարիչ, պրոֆ. Հոմա Լեսան-Փեզեշքին:
ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՊՀ գիտական քաղաքականության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը «Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների շարքի համար արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի:
ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎՍ 5 ՏԱՐԻ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ֆակուլտետի դեկանի ընտրություն, որին ներկայացված էին պրոֆեսորներ Հայկ Սարգսյանի և Միքայել Միքայելյանի թեկնածությունները:
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԿԱՅԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ Իրավաբանական կլինիկայի դասընթացներն ավարտած ուսանողների վկայագրերի հանձնման արարողությունը: Շուրջ ինն ամիս ուսանողները կլինիկայում իրավաբանական ծառայություններ էին մատուցել սոցիալապես անապահով քաղաքացիներին:
ԵԱՀԿ ՊԱՏՄԱԿԱՆ ԴԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» Հայաստանի նախաձեռնությամբ և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության աջակցությամբ ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «ԵԱՀԿ պատմական դերը տարածաշրջանային կառավարման մեջ» խորագրով հանրային դասախոսություն: Դասախոսության բանախոսն էր Պրահայում ԵԱՀԿ փաստաթղթային կենտրոնի ղեկավար, չեխ դիվանագետ Յան Պլեշինգերը։
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առաջին տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին:
ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ Է «Բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում ԵՊՀ է դիմել 1519 դիմորդ, իսկ նախորդ տարի` նույն ժամանակահատվածում, ԵՊՀ է դիմել 2632 դիմորդ»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
ՀԱՅԱԶԳԻ ՀԱՅՏՆԻ ԴԱՏԱԽԱԶ ՆԻԿՈԼԱՍ ՔՈՒՄՋՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էր հայազգի իրավաբան, Միջազգային քրեական դատարանում (ICC) և բազմաթիվ միջազգային տրիբունալներում (Սիեռա Լիոնե, Կամբոջա, Հարավսլավիա) միջազգային քրեական գործերով հանդես եկած հայտնի դատախազ Նիկոլաս Քումջյանին:
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐԱԸՆՏՐՎԵՑ Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը 23 կողմ 0 դեմ ձայներով վերընտրվեց ֆակուլտետի դեկան: