Առաջին քայլերը տնտեսագիտության աշխարհում. ամփոփվեց «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կայացավ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» գարնանային շրջանի երկօրյա ծրագիրը։ Այս նախաձեռնությունը մեկտեղեց ավագ դպրոցի աշակերտներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ոչ միայն ծանոթանալու տնտեսագիտության հիմնական սկզբունքներին, այլև մասնակցելու գործնական, խաղարկային և ինտերակտիվ դասընթացների։
ԵՊՀ-ում ամփոփվեցին «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքները Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Գիտական այս մրցույթի հանրապետական փուլին մասնակցել են դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 83 աշակերտներ։
Թթվակայուն համակարգերը նեյտրոֆիլ մանրէներում. հետազոտական նոր նախագիծ Բնության մեջ մանրէները հաճախ բախվում են միջավայրի տարբեր, այդ թվում՝ թթվային պայմանների փոփոխությունների, որոնք կարող են ազդել նրանց նյութափոխանակության և կենսաէներգետիկական բնութագրերի վրա։ Այս ոլորտի ուսումնասիրությունը կարևոր է ինչպես կենսաբանության տեսական, այնպես էլ կիրառական ոլորտների համար, ինչպիսիք են բժշկությունը և կենսատեխնոլոգիան։ Նշյալ ուղղությամբ հետազոտություն է կատարում ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Հեղինե Գևորգյանի ղեկավարած գիտական թիմը։
Գերժամանակակից միջավայր․ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է գրադարանի նախասրահը ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 105-ամյակը նշանավորվեց համագործակցության նոր կարևոր քայլով. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրեցին նվիրաբերության պայմանագիր: Ըստ այդմ՝ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվելու է ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահը:
Գիտակրթական և մշակութային նոր համագործակցություն ԵՊՀ-ի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև Երևանի պետական համալսարանի, «Արմենիա Վայն» ընկերության և «Հայաստանի գինու պատմության թանգարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր` նպատակ ունենալով համատեղ ջանքերով նպաստելու գիտակրթական ծրագրերի իրականացմանը և հայոց նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության հանրայնացմանը։
Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգությունը և հայ-հունական գիտակրթական կապերի ամրապնդումը․ ԵՊՀ-ն՝ միջմշակութային հաղորդակցության հարթակ Աշխարհահռչակ հույն գրող Նիկոս Կազանձակիսի գրական ժառանգության և նրա մտածողության առանցքային գաղափարների շուրջ ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանը համախմբեց գրողի ստեղծագործությունների և, առհասարակ, հունական մշակույթի երկրպագու համալսարանականներին, հյուրերին՝ անցկացնելով «Նիկոս Կազանձակիսը՝ հոգու ճամփորդ» խորագրով միջոցառում: Այն նաև դարձավ յուրահատուկ հարթակ՝ խոսելու կենտրոնի գործունեությունից, նախանշելու անելիքներ, կենտրոնի գործընկերների հետ քննարկելու նոր գաղափարներ։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, պաշտոնատար անձինք Հունաստանից։
«Միջնադարում հայ քանդակագործ վարպետները ակտիվ մասնակցություն են ունեցել սելջուկյան Անատոլիայի կառույցների շինարարությանը». Զարուհի Հակոբյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Զարուհի Հակոբյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է հայկական միջնադարյան քանդակի խորհրդաբանությունն ու ոճը, ինչպես նաև հարևան մշակույթների հետ ունեցած փոխառնչությունները: Նրա հեղինակած «Հայկական միջնադարյան քանդակը 12-14-րդ դարերում. զարգացման օրինաչափությունները, խորհրդաբանությունն ու ոճը» վերտառությամբ գիտական նախագիծը ԿԳՄՍՆ «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթում երաշխավորվել է ֆինանսավորման:
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց․ տեսություն, փորձ, ապագա ՍԹԵՄ ավագ դպրոցը ոչ միայն տալիս է բարձրորակ կրթություն, այլև մեծ հետաքրքրություն է առաջացնում գիտության հանդեպ։
Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, անվտանգություն․ ԵՊՀ-ում մեկնարկեց «DeHuRiS» ծրագիրը ԵՊՀ-ում պաշտոնապես մեկնարկեց «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն («DeHuRiS»)» ծրագիրը, որն իրականացվելու է «Էրազմուս+»-ի «Ժան Մոնե» ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է հատուկ ուշադրություն դարձնել եվրոպական ինտեգրմանը, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրներին:
Շարունակական կրթության զարգացման նոր հնարավորություններ ԵՊՀ-ում ԵՊՀ-ն և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը», ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ունի համատեղ ծրագրերով նպաստելու մեծահասակների ուսումնառության և շարունակական կրթության համակարգի զարգացմանը։