Ֆարմացիայի ինստիտուտը քաղցկեղի դեմ պայքարում կմշակի նոր մոտեցումներ` առաջատար հետազոտական կենտրոնների հետ համագործակցությամբ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը մի շարք երկրների առաջատար հետազոտական ինստիտուտների հետ համագործակցությամբ կատարելու է գիտական ուսումնասիրություններ` ուղղված քաղցկեղի բուժման բարելավմանը: Հետազոտությունները կատարվելու են Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Ո՞ր կրոնի ներկայացուցիչներ են Հայաստան ներգաղթած անձինք, ինչպե՞ս են բավարարում իրենց կրոնական պահանջմունքները. այս հարցերի պատասխանները կբացահայտեն Կրոնագիտության ամբիոնի հետազոտողները ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի գլխավորած գիտական խումբն ուսումնասիրելու է ժամանակակից Հայաստանում ներգաղթյալների կրոնական կյանքի առանձնահատկությունները: Ուսումնասիրվելու են տարբեր երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի՝ Հայաստան ներգաղթած քաղաքացիների կրոնական կյանքի դրսևորումները:
Նոր մշակույթ, լեզու, հմտություններ և ծանոթություններ․ ԵՊՀ ուսանողը պատմում է Լեհաստանում ստացած կրթության մասին Արտասահմանում ուսանելը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Շուշան Արևշատյանի համար դարձավ կարևոր փորձառություն։ 2024/2025 ուստարվա առաջին կիսամյակում նա ուսումնառել է Պոմերանիայի համալսարանում (Լեհաստան)՝ հնարավորություն ունենալով ձեռք բերելու մասնագիտական նոր հմտություններ, դառնալու ինքնուրույն և բացահայտելու ինքն իրեն։
Նոր բացահայտումների ճանապարհին․ ԵՊՀ ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը վերապատրաստվում է Գերմանիայում Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը բավական տարածված խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Նոր հակաբիոտիկների համար հուսալի աղբյուր են համարվում բույսերը։ Նպատակ ունենալով հետազոտելու բջջային մակարդակում կայունության դեմ բույսերի պայքարի մեխանիզմները՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ Սիլվարդ Թադևոսյանը մեկնել է Բոխումի Ռուհրի համալսարան (Գերմանիա)՝ կատարելու հետազոտություններ և ձեռք բերելու նոր հմտություններ։
Ավանդականից դեպի նորարարություն. ինչպես են ԵՊՀ գիտնականները փոխում նանոտեխնոլոգիան Երևանի պետական համալսարանում կատարվում է նորարարական հետազոտություն, որը նպատակ ունի ստանալու էկոլոգիապես անվտանգ նանոմասնիկներ՝ հիմնված սպիրուլինայից (ցիանոբակտերիա) ստացված կենսաբանական բաղադրիչների վրա։ Այս աշխատանքը խոստանում է բացահայտել նոր հնարավորություններ կենսաբժշկության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում։
Գիտելիքն ու սերը՝ միասին․ տոնական միջոցառում ԵՊՀ-ում Սերը տարբեր մշակույթներում և հասարակություններում դարեր շարունակ եղել է կարևորագույն արժեքներից մեկը, որը ներշնչում է մարդկանց՝ ձգտելու գեղեցկության, բարության և ներդաշնակության: Հայկական իրականության մեջ այն իր ուրույն տեղն ունի նաև գիտական և ակադեմիական միջավայրում: Այս համատեքստում փետրվարի 14-ին՝ սիրո և երիտասարդության հայկական տոնի նախօրեին, ԵՊՀ-ում անցկացվեց հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառում՝ համախմբելով ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմին, որոնք ներկայացրին իրենց գիտելիքներն ու մտքերը սիրո դերի և նշանակության շուրջ:
Միջազգային հարաբերությունների ամրապնդումը՝ կարևորագույն նպատակ Համատեղ առցանց հանդիպումներ, որոնք դառնում են կարևորագույն գործիքներ կրթական ոլորտում միջազգային համագործակցությունների հաստատման և զարգացման համար․ ԵՊՀ ռեկտորի, միջազգային համագործակցության վարչության պետի, եվրոպական լեզուների և հաղորդակցության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկանների մասնակցությամբ տեղի ունեցած առցանց հանդիպումը Դոմինիկյան Հանրապետության գործընկերների հետ դարձավ մի նոր քայլ միջազգային կապերի ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման գործում։
«Դասախոսը խնդրեց, որ իրեն դիմենք անունով, իսկ ազգանվամբ դիմելու տարբերակն ընդհանրապես չէր ընդունվում». ԵՊՀ ուսանողը՝ Աալենի համալսարանի մասին ԵՊՀ ուսանող Ռոզա Վարդանյանը Գերմանիայում ուսումնասիրում է գերմանական հայտնի կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև փորձում է գտնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծումները: Նա երեք տարի սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բակալավրի կրթական ծրագրով, իսկ 4-րդ կուրսում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 6 ամսով մեկնել է Գերմանիա՝ Աալենի համալսարանում ուսումնասիրելու նաև միջազգային փորձն ու է՛լ ավելի հարստացնելու գիտելիքները:
ԵՊՀ-ում կգործարկվի բացառիկ սարքավորում՝ նոր հորիզոններ բացելով նյութագիտության ոլորտում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը ձեռք է բերել բացառիկ սարքավորում՝ ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետր (XRS)։ Գիտական այս սարքը նյութագիտության ոլորտում կբացի լայն հնարավորություններ՝ նոր հետազոտությունների և նորարարությունների իրականացման համար։
Կարևորելով կրթական բարեփոխումները․ ԵՊՀ-ում անցկացվում է «ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի մեկնարկային համաժողովը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Erasmus+» ծրագրի «eCAMPUS» նախագծի համաժողովը։ «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» խորագրով համաժողովի նպատակն է քննարկել և ներկայացնել հայաստանյան բուհերում սոցիալական հեռավորության պահպանման և կրթական համակարգում ներառականության բարձրացման գործընթացը, անդրադառնալ առցանց և թվային կրթության որակին առնչվող խնդիրների լուծմանը։