Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 10-րդ գիտաժողովը ԵՊՀ-ում մեկնարկեց Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։ Այս տարվա գիտաժողովը նշանավորվում է նրանով, որ կառույցը տոնում է ստեղծման 77-ամյակը։
Շեքսպիրի գործերն արդի համատեքստում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ-ում հյուրընկալվեցին արտերկրից ժամանած շեքսպիրագետներ՝ մասնակցելու «Շեքսպիրը իշխանության, իշխանության չարաշահման և բռնապետության մասին. երեկ, այսօր և վաղը» թեմայով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվեց Արտասահմանյան գրականության ամբիոնի ու Հայ շեքսպիրյան միության նախաձեռնությամբ։
ԵՊՀ-ն՝ «Գիտության շաբաթ» փառատոնի մասնակից Ազատության հրապարակում հոկտեմբերի 1-6-ն անցկացվեց «Գիտության շաբաթ» փառատոնը, որին իր մասնակցությունն ունեցավ Երևանի պետական համալսարանը: Փառատոնի շրջանակում գիտության կարևորության և ոլորտի նորարարությունների մասին պատմեցին ԵՊՀ ֆիզիկայի և ֆարմացիայի ինստիտուտների, կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների, ՍԹԵՄ ավագ դպրոցի և մարքեթինգի բաժնի ներկայացուցիչները:
Հոգեբանական արդի խնդիրները՝ արտերկրի մասնագետների դիտարկմամբ «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց «Հոգեախտորոշումը կազմակերպությունում, սպառողական վարք և որոշման կայացման հոգեբանություն» խորագրով դասախոսությունների շարք։ Ծրագիրն իրականացրին ԵՊՀ-ի և Աալենի տեխնոլոգիական համալսարանի (Գերմանիա) մասնագետները։
«Ինստիտուցիոնալ հետազոտությունների դերը ռազմավարական պլանավորման գործընթացներում»․ վերապատրաստման դասընթաց և աշխատաժողով Օլդենբուրգում ԵՊՀ պատվիրակությունը «KPI4HE» նախագծի շրջանակում Գերմանիայի Օլդենբուրգի համալսարանում մասնակցել է վերապատրաստման դասընթացի և աշխատաժողովի, որի շրջանակում հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու ԵՄ բուհերի ինստիտուցիոնալ հետազոտությունների դերին ռազմավարական պլանավորման գործընթացներում, որոնք նպաստում են բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների արդյունավետության բարձրացմանը։
Համատեղ իրականացրած ծրագրերի արդյունավետությունը՝ Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետ գործընկերությունը շարունակելու խթան Երևանի պետական համալսարանը և Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) համագործակցում են «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում: Ակադեմիական միջավայրում ամրապնդելով գործակցային կապերը՝ կողմերն իրականացրել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ փոխայցելություններ, դասախոսությունների անցկացում։ Համատեղ արդեն 4-րդ ծրագիրը կյանքի կոչվեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում։
ԵՊՀ-ն, ՏԿԵՆ-ը և ԶՊՄԿ-ն երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն Երևանի պետական համալսարանը, ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) եռակողմ հուշագիր են կնքել։ Փաստաթուղթը ստորագրել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ Կողմերը համաձայնել են միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
ԵՊՀ դոցենտի հետազոտության առանցքում են սննդարդյունաբերության ոլորտում առկա բնապահպանական խնդիրները ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը շրջանաձև տնտեսության համատեքստում ուսումնասիրել է վերջին տարիներին սննդարդյունաբերության ոլորտում հանդիպող բնապահպանական լուրջ խնդիրները՝ բացահայտելով դրանց լուծման հնարավոր ուղիներ և ներկայացնելով առաջարկներ: Կատարված հետազոտության արդյունքներն ամփոփվել են գիտական հոդվածում, որը հրապարակվել է հեղինակավոր «International Journal of Sustainable Development & World Ecology» (Scopus Q1) ամսագրում։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահը՝ աշխատանքային գործունեության և ապագա ծրագրերի մասին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Բարոյագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսում է սովորում ԵՊՀ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նորընտիր նախագահ Հասմիկ Ափրեյանը: Նրա հետ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԽ գործառույթների, նոր գաղափարների ներդրման, ապագա ծրագրերի իրականացման մասին:
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ ստորագրվել է մտադրությունների հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ երկրաբանության, հիդրոերկրաբանության, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և այլ ոլորտներում արհեստավարժ մասնագետների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ: