ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում շարունակաբար բարեփոխումներ են կատարվում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման, միջազգային գիտական գործունեություն ծավալելու և մի շարք այլ ուղղություններով: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ևս անմասն չէ այդ գործընթացից:
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՆՄԱՆ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԼԵԶՈՒ Է»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Հայ երիտասարդները և իտալերենը» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողներն ընթերցեցին ժամանակակից իտալացի պոետների ստեղծագործություններից, հանդես եկան թատերական ներկայացմամբ ու երաժշտական համարներով:
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԼՍԱՐԱՆ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում «Majorel Armenia» («Մեյջորել Արմենիա») միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել և նորագույն տեխնիկայով է համալրվել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՈՒՍԱՆՈՂ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր դասընթացներ և գիտաճանաչողական երկօրյա այցեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ապա՝ ԵՊՀ մյուս ուսանողների համար։ Այցի նպատակն էր ուսանողներին աշխատաշուկայում առկա հնարավորություններին ծանոթացնելը, դասընթացների միջոցով նոր գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց հանդիպում, որի ընթացքում Արամ Աբրահամյանը ներկայացրեց «Ազատ մամուլի առաջին քայլերը Հայաստանի երրորդ Հանրապետությունում» թեմայով դասախոսություն. ծավալվեց քննարկում՝ ազատության կոնցեպտի վերաբերյալ։
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպեց «Ոլորտային թարգմանության առանձնահատկությունները» խորագրով հանդիպում-քննարկում տարբեր բնագավառների ոլորտային թարգմանությամբ զբաղվող մասնագետ-թարգմանիչների հետ:
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ 85-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանի 85-ամյակին: Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցության շրջանակում ցուցադրվեց անվանի ռեժիսորի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ֆակուլտետի ուսանող-բանախոսները ներկայացրել են պետության և իրավունքի ընդհանուր փոխհարաբերություններն ու դրանց բնութագիրը՝ ամփոփելով դասախոսությունն աշակերտների հիմնական իրավունք-պարտականությունների իրազեկմամբ։
«ԵՊՀ-Ն ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԽՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՅՐՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ Գիտական ոլորտում երիտասարդ հետազոտողների գործունեության մասին զրուցել ենք ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Մհեր Խաչատրյանի հետ:
ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ ուսանողների համար աշխատանքի և պրակտիկայի նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կազմակերպվեց հանդիպում աշխատաշուկայի ներկայացուցիչների հետ։