ԵՊՀ օլիմպիադա-2025 Ս․թ․ մարտի 29-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը։ Ս.թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:
«Մարքեթինգային հաղորդակցություն և գործարար դիսկուրս․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով սիմպոզիում ԵՊՀ-ում Ս․թ․ ապրիլի 10-11-ը՝ ժամը 9։30-ին, ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ կանցկացվի «Մարքեթինգային հաղորդակցություն և գործարար դիսկուրս․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով սիմպոզիում։
«BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության կողմից իրականացվող «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագրի մեկնարկին նվիրված տեղեկատվական հանդիպում Ս․թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 12։30-ին, Կենսաբանության ֆակուլտետի 201 լսարանում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «BostonGene» կենսատեխնոլոգիական ընկերության «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» կրթական ծրագրի մեկնարկին նվիրված տեղեկատվական հանդիպում։
Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում Ս․թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Նորգեո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դալիճում տեղի կունենա Երկրաբանի օրվան նվիրված միջոցառում։
Ճանաչողական այց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ Ս․թ․ ապրիլի 11-ին և 18-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտները ճանաչողական կկատարեն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բոլոր ամբիոններ և գիտահետազոտական լաբորատորիաներ, կծանոթանան կրթական ծրագրերին և գիտահետազոտական աշխատանքներին:
ԵՊՀ-ում կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» ծրագիրը Ս․թ․ մայիսի 12-23-ը ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի կոնֆերանս դահլիճում Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ կանցկացվի «Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Ինքնության բացահայտումը գրականության մեջ» խորագրով ուսանողական գիտաժողով Ս․թ․ ապրիլի 13-14-ը Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կկայանա «Ինքնության բացահայտումը գրականության մեջ» խորագրով ուսանողական գիտաժողով, որը կազմակերպվում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և արտասահմանյան գրականության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ։
«ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղ Ս․թ․ ապրիլի 14-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կմեկնարկի «ՄԱԿ մոդել» միջբուհական կրթական սիմուլյացիոն խաղը, որը կազմակերպվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ։
Ամառային դպրոց ԵՊՀ-ում Ս.թ. ապրիլի 23-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի և Ավստրիայի մի քանի համալսարաների հետ համատեղ իրականացվող «APPEAR» ծրագրի շրջանակում կանցկացվի ամառային դպրոց։
«Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիր Ս․թ․ մայիսի 2-4-ը՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում կանցկացվի «Աշխարհագրական և քարտեզագրական մեթոդների կիրառությունը ռազմական աշխարհագրության մեջ» խորագրով կրթական-հետազոտական ծրագիրը: