«Հաջողության գրավականը ոչ միայն ստացած կրթությունն է, այլև շարունակաբար ինքնակրթվելը»․ ԵՊՀ ուսանող Էմմա Նոնինյան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Էմմա Նոնինյանը, սովորելով «Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսում, իր կարևոր նպատակներից է համարում կրթությունը շարունակելը, որպես մասնագետ կայանալը՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, հմտություններ և փորձ։ Նա մատնանշում է ինքնակրթության կարևոր դերը որակյալ մասնագետ դառնալու ճանապարհին, ինչը նոր դռներ է բացում գիտակրթական ոլորտում՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Մանրէաբանության և էներգետիկ փոխանակության ժամանակակից դասերը՝ պրոֆեսոր Նաթի մեկնաբանությամբ Մանրէաբանության և կենսաքիմիայի ոլորտներում գիտահետազոտական համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և ոլորտի արդիական թեմաների շուրջ դասախոսություններով հանդես գալու նպատակով ԵՊՀ էր հրավիրվել Դելիի տեխնոլոգիական ինստիտուտի (Հնդկաստան) ճանաչված գիտնական, պրոֆեսոր Սունիլ Նաթը։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարած այցի ընթացքում նա ներկայացրել է նաև դասախոսություն՝ «Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սկզբունքներ» թեմայով։
Համառության, նպատակասլացության և ընտրած մասնագիտությունը սիրելու շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել երազանքները ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լուսինե Բաղդասարյանը ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թ. մրցույթի («Լավագույն ուսանող») հաղթողներից է։ Մրցույթում նա հաջողել է սեփական ուժերին հավատալու, աշխատասիրության, նպատակասլացության, գիտության ոլորում ցուցաբերած ակտիվության և նվիրումի շնորհիվ։
Կուսումնասիրվեն վայրի կաթնասուններից մարդկանց փոխանցվող հիվանդությունների հարուցիչները Մարդկանց կողքին ապրող սինանտրոպ կաթնասուններից կարող են մարդկանց փոխանցվել նոր հիվանդությունների հարուցիչներ: Այս երևույթի դեմ պայքարելու համար նախ պետք է ուսումնասիրել, թե այդ կաթնասուններն ինչ հիվանդությունների հարուցիչներ են կրում: Ներկայացված խնդիրը Կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ղազարյանի հետազոտության տիրույթում է:
«Լավագույն մասնագետ դառնալու ճանապարհի առաջին քայլը սկսվում է ուսանողական նստարանից». ԵՊՀ ուսանող Նազելի Եսայան Մշակույթը, լեզվի հնչյունական գեղեցկությունը, հանճարեղ ստեղծագործությունները մշտապես գրավել են ԵՊՀ ուսանող Նազելի Եսայանին, իսկ դասախոսներն ամրապնդել են սերը նրա ընտրած մասնագիտության հանդեպ: Նրա գլխավոր նպատակն է դասավանդել Երևանի պետական համալսարանում՝ շարունակելով նպաստել գիտության և կրթության զարգացմանը:
ԵՊՀ-ն ամփոփել է անցած տարվա արդյունքները Երևանի պետական համալսարանի համար 2023-2024 ուստարին եղել է բավականին արդյունավետ: Չնայած արտաքին բազմաթիվ մարտահրավերներին, որոնց ազդեցությունը հասարակության և համալսարանի վրա չափազանց մեծ էր, ԵՊՀ-ն ամբողջ տարվա ընթացքում հետևել է պլանավորված գործողությունների ռազմավարությանը՝ բարելավելով կրթական ծրագրերը, խթանելով գիտական հետազոտությունները և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Շարունակվել են կրթական միջավայրի արդիականացման աշխատանքները՝ համալսարանում ստեղծելով ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան պայմաններ։
Աշխատասիրություն, ժամանակի ճիշտ կառավարում և համառություն․ ԵՊՀ ուսանող Լիդա Եղիազարյանի հաջողության պատմությունը Ուսանողական կյանքը լի է մարտահրավերներով, ինչպես նաև մեծ հնարավորություններով, որոնք նպաստում են մասնագիտական զարգացմանը: ԵՊՀ ուսանող Լիդա Եղիազարյանը պատմել է ուսանողական տարիների, որպես մասնագետ կայանալու ճանապարհին հանդիպող խոչընդոտների և հաջողությունների, նպատակասլաց լինելու և մշտապես լավագույնին ձգտելու կարևորության մասին:
Սուրճի թափոններից դեպի «կանաչ» ապագա․ ԵՊՀ գիտնականներն ուսումնասիրում են սուրճի թափոնների արդյունավետ վերամշակման ուղիները ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարվող նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ սուրճի թափոնները կարող են դառնալ կենսավառելիքի ստացման հիմք՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը և «կանաչ» տնտեսության զարգացմանը: Հետազոտության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը Սիրելի՜ համալսարանականներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։
Նախագծեր, նորարարություններ ու նշանակալի ձեռքբերումներ. ԵՊՀ մարքեթինգի բաժինն ամփոփում է տարին 2024 թվականը ԵՊՀ մարքեթինգի բաժնի համար նշանակալից տարի էր՝ բազում նորություններով, ձեռքբերումներով և մարտահրավերներով: Տարին առանձնացել է մի շարք կարևոր նախագծերով ու միջոցառումներով, որոնք նպաստել են համալսարանի ճանաչելիության աճին, ուսանողների իրազեկվածության բարձրացմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը տարբեր միջոցառումներում: Մեզ հետ զրույցում ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Ազնիվ Գրիգորյանը խոսել է իրականացված ծրագրերի, ձեռքբերումների ու նորարարությունների մասին: