ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ. ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ՝ ՊՐԱԿՏԻԿ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր ավարտվեցին քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտում գործնական հմտությունների փոխանցման դասընթացները: Մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԵԲՐԱՅԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԵՊՀ-ում այսօր հյուրընկալվել են Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության կենտրոնի հիմնադիր Մայքլ Սթոունը և ներկայիս տնօրեն Ռուվեն Ամիտայը:
«ԴՈՒՔ ՄՏՆՈՒՄ ԵՔ ԼՐԱՏՎԱԴԱՇՏ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՆԵՐՈՎ». ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2018-2019 թթ. կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ. ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԵՈՒԼ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, ԵՊՀ-ում կորեերենի աշխատանքները համակարգող Արթուր Իսրայելյանը հունիսի 16-21-ը «Կորեա հիմնադրամ»-ի հրավերով այցելել է Սեուլ և մասնակցել «Հաջորդ սերնդի առաջնորդներ» ծրագրին («KF Russian Next-Generation Leaders Program»):
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ 8-ՐԴ ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ ՀՆԷԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր մեկնարկեց 8-րդ Ասպիրանտական հնէակենդանաբանության համաժողովը, որը տևելու է մինչև հուլիսի 23-ը ներառյալ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հունիսի 18-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով:
ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը պատրաստել է բակալավրիատի նոր, մրցունակ և գերհագեցած ծրագիր, որն առաջինն ու միակն է կրթական ոլորտում։
Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կողմերի միջև համագործակցություն հաստատելու ուղղությունները:
«ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՀԱՅ-ՀՌՈՄԵԱ-ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ». ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ Ռուսաստանի Դոնի- Ռոստով քաղաքում օրեր առաջ լույս է տեսել ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանի հեղինակած «Մեծ Հայքի մայրաքաղաք Տիգրանակերտը հայ-հռոմեա-առաջավորասիական միջպետական փոխհարաբերությունների կոնտեքստում» գիրքը՝ նվիրված ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի հիշատակին:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի ունեցան «Սովորող ուսուցիչ» առցանց վերապատրաստումների ծրագրի ամփոփումը և «Սովորող ուսուցիչ-1» խորագրով գիտագործնական հանրապետական առաջին կոնֆերանսը: