Արևելքը բացահայտելու ձգտումը՝ ճանապարհ դեպի ԵՊՀ և դիվանագիտություն․ հարցազրույց Դավիթ Հովհաննիսյանի հետ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ., Սիրիայում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ զրուցել ենք արևելագիտության, պրոֆեսորի գրանցած հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած ներդրումի, ուսանողների հետ փոխհարաբերությունների և սերունդների միջև տարբերությունների մասին:
Քննադատական մտածողության զարգացմանն ուղղված քայլեր ԵՊՀ-ում ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում համալսարանում է Օքսֆորդի համալսարանի դասախոս, աշխարհագրագետ և մարդաբան Մարիա Գունկոն։
ԵՊՀ հրատարակչության հրատարակած գրքերը ներկայացվել են Եվրոպական գրահրատարակչական ամենաբարձր հարթակում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվել է գրքի համաշխարհային խոշորագույն միջոցառումը՝ Գրքի միջազգային տոնավաճառը, որի ժամանակ ներկայացվել են նաև ԵՊՀ-ի հրատարակած գրքերը։ ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Եվրոպական համալսարանների հրատարակիչների ասոցիացիայի կոնֆերանսին։
«Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում»․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Ակադեմիական ազատությունը ներսում և դրսում․ հասարակական և հումանիտար գիտությունները աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես է ակադեմիական համայնքն արձագանքում աշխարհում տիրող աշխարհաքաղաքական ճգնաժամերին և քաղաքական շարժումներին:
Կնքվեց համագործակցության հուշագիր ԵՊՀ-ի և «FAST» հիմնադրամի միջև ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության հուշագիր ստորագրեց ԵՊՀ-ի, ինչպես նաև 5 բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ:
Իտալերենի շաբաթը ԵՊՀ-ում Արդեն 23 տարի է՝ աշխարհում նշվում է Իտալերենի շաբաթը, որից անմասն չի մնում նաև ԵՊՀ-ն: Այս տարի միջոցառումների շարքն անցկացվում է «Իտալերենը և շրջակա միջավայրի կայուն զարգացումը» խորագրով։ Իտալերենի շաբաթը բուհում միջոցառումներով նշանավորելու նպատակը ուսանողներին արդի իտալերենի և իտալական մշակույթի առանձնահատկություններին հաղորդակից դարձնելն է:
ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոգեբանության հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտաժողով ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժինը կազմակերպեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով երկօրյա 9-րդ միջազգային գիտաժողովը։
ԵՊՀ կենսաբանները Հայաստանում զարգացնում են սննդագիտությունը Սնունդը, կարևոր դերակատարում ունենալով հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում, դարձել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական ուսումնասիրության առարկա: Գիտական խումբը մշակում է բնական կոնսերվանտներ և կենսաբանորեն ակտիվ հավելումներ, որոնց շնորհիվ կնվազի քիմիական բաղադրիչների կիրառումը սննդի և կերերի արտադրության ոլորտում:
Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Տիեզերական ճառագայթների հետազոտում գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով» միջազգային գիտաժողովը, որի ժամանակ 12 երկրի առաջավոր գիտնականներ քննարկեցին ոլորտի արդի ուսումնասիրությունները։
Մանկավարժության անփոխարինելի դերը կրթական համակարգում Ըստ ամերիկյան Մերրիամ Ուեբսթեր բառարանի՝ մանկավարժությունը ուսուցման արվեստ է։ Այն նպաստում է ինչպես հանրակրթության ոլորտում երեխաների սոցիալական, հաղորդակցական, հոգեբանամանկավարժական տարաբնույթ խնդիրների լուծմանը, սահմանափակ կարողությունների տեր երեխաների ներառական ուսուցման կազմակերպմանը, ուսուցման սկզբունքների, նորարարական մեթոդների, կրթական ժամանակակից տեխնոլոգիաների և միջոցների տիրապետմանը, այնպես էլ կրթության արդյունավետ կառավարման կարողությանը: