ԵՊՀ գիտական խորհուրդն ընտրել է հինգ ֆակուլտետների դեկաններին ԵՊՀ գիտական խորհուրդը գումարել է արտահերթ նիստ՝ օրակարգային հինգ հարցով։ ԳԽ-ն ընտրել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության, պատմության, ռուս բանասիրության, կենսաբանության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դեկաններին։
Երևանի պետական համալսարանը Արցախի մեր հայրենակիցների կողքին է Մեր երկրում ստեղծված իրադրության առաջին իսկ օրերից ԵՊՀ ուսանողներն ու աշխատակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ներգրավվելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության տրամադրման համար իրականացվող բոլոր գործընթացներում։
ԵՊՀ 4 կրթական ծրագրեր առաջին անգամ ներկայացվել են միջազգային հավատարմագրման ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրիատական, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրոսական, ինչպես նաև Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման շրջանակում գերմանական ASIIN գործակալության ձևավորած փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ:
Ֆունկցիոնալ սնունդը որպես դեղամիջոց. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում ԵՊՀ մեծ դահլիճում ս.թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն անցկացվեց «Ֆունկցիոնալ սննդամթերք և կենսաբանական ակտիվ միացություններ. ժամանակակից և միջնադարյան մոտեցումներ» խորագրով միջազգային 31-րդ գիտաժողովը, որի նպատակն էր հայ գիտնականներին ներկայացնել ֆունկցիոնալ սննդի արտադրություն ստեղծելու հնարավորությունները։
Բացառիկ համագործակցություն ԵՊՀ-ի և Վերոնայի համալսարանի միջև. անցկացվել է միջազգային գիտաժողով ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը Վերոնայի համալսարանի օտար լեզուների և գրականության բաժնի հետ համատեղ Հայաստանում կազմակերպել էր «Թարգմանությունը միջնորդ լեզվի միջոցով» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողով՝ քննարկելու միջնորդավորված թարգմանության դերը թարգմանաբանության մեջ և հարակից գիտակարգերում։
ԵՊՀ ռեկտորը պաշտոնական այցով մեկնել է Քուվեյթ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ, որտեղ նախատեսված մի շարք հանդիպումները միտված էին ԵՊՀ-ի և տեղի գիտակրթական կենտրոնների միջև գործակցային առկա կապերի ամրապնդմանն ու նոր հարաբերությունների հաստատմանը։
ԵՊՀ ուսանողներն արժանացել են Թաբիբյան ընտանիքի՝ 2023-2024 ուստարվա կրթաթոշակին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում ամփոփվեցին 2023-2024 ուստարվա համար հայտարարված կրթաթոշակային մրցույթի արդյունքները։
ԵՊՀ կենսաբանները նպաստում են ջրածնային տնտեսության կայացմանը Ջրածինը համարվում է ապագայի վառելիք, ուստի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտական խումբը ձեռնամուխ է եղել նպաստելու ջրածնահենք տնտեսության կայացմանը` աշխատելով ջրածին արտադրող և օքսիդացնող հիդրոգենազ ֆերմենտների հետ:
Տիեզերքի և տվյալագիտության հատման կետում. ԵՊՀ ասպիրանտ Մհեր Խաչատրյանի պատմությունը «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի՝ մագիստրոսի կրթական ծրագրով հաղթողներից է Մհեր Խաչատրյանը։ Մհերի հետ զրույցը փաստում է, որ համալսարանական կրթության շնորհիվ հնարավոր է ոչ միայն բացահայտել Տիեզերքը, այլև գիտականորեն ներկայացնել այնտեղ կատարվող բնական փոփոխությունները:
Ամրապնդվում են ԵՊՀ-ի և Կադիսի համալսարանի գործընկերային կապերը. բացվել է Հայ-իսպանական լսարան ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվել է «Իսպաներենի օրեր ԵՊՀ-ում» միջոցառումների շարքը, որի շրջանակում ԵՊՀ էր այցելել Իսպանիայի Կադիսի համալսարանի պատվիրակությունը՝ նպատակ ունենալով զարգացնելու երկու բուհերի միջև ակադեմիական, գիտական և պատմամշակութային կապերը։ Որպես գործակցության ամրապնդմանն ուղղված քայլ՝ ստեղծվել է հայ-իսպանական բազմամասնագիտական կենտրոն՝ երկու նստավայրով՝ Երևանում և Կադիսում։