«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում լայֆ և բիզնես քոուչ, գործարար Մուշեղ Ավետիսյանի հետ:
N 142 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր Ա.Ղարիբյանի անվան հ. 142 ավագ դպրոցի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտներ այցելեցին Քիմիայի ֆակուլտետ:
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ Է. ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանում անցկացված մաթեմատիկայի միջազգային մրցույթում 1 ոսկե և 2 արծաթե մեդալ նվաճած ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3 ուսանողները պատմում են մրցույթի և թիմային հաջողության մասին:
Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 2018 թ.-ի սեպտեմբերի 19-ին վախճանվեց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիր, գիտական ղեկավար, առաջատար գիտաշխատող Լևոն Խաչիկի Մուրադյանը:
Պատմաբանի օրվան նվիրված երիտասարդական հանրապետական գիտաժողով Գիտության մեջ զարգանալու նոր հնարավորություններ
Մասնակցե՞լ, թե ոչ... Հարցազրույց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախկին նախագահ Օֆելիա Գրիգորյանի հետ, ով այժմ ֆակուլտետի ասպիրանտուրայի ուսանող է: Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք արդեն ավանդույթ դարձած սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրմանը նվիրված գիտաժողովին:
ԵՐԿՈՒ ՆՈՐ ԴԱՍԱԳԻՐՔ. ԵՊՀ-ՈՒՄ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԴԱՐՁԵԼ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը երկու դասագիրք է հրատարակել։
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին ընդառաջ ֆակուլտետի ներկայացուցիչները դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի գլխավորությամբ նոյեմբերի 6-ին այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնն այսօր նախաձեռնել էր հանդիպում Վարշավայի համալսարանի ներկայացուցիչ Մագդալենա Կոնդասի հետ:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի միտումները» խորագրով դասախոսությունների շարքը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 8-ը: