ԵՊՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱԿ-Ի ԵՏՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԹԻՄԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Օլիմպիա Գեղամյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջազգային փորձագետների թիմի ներկայացուցիչ Մարիաննա Բոլշակովային և նրա հետ քննարկել ՀՀ-ում էկոլոգիական կրթության ու դաստիարակության հիմնախնդիրները, բնագավառի բացերն ու թերությունները:
ՀՀ-ՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերն ու զարգացման հնարավորությունները:
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կինն ու բնությունը» խորագրով շարքի առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր նույն ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Շահբազյանի աշխատանքները:
«ԱԲԱՅ» ՄԵԴԱԼԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյանին հանձնեց «Աբայ» մեդալը:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Յունիքիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վրեժ Օհանյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ներուժը քիմիայի տարբեր ուղղություններով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման համար:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ «Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան:
ԽՄՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱՓՈՒԼԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել կենսաբանական երրորդ կոլոքվիումը, որը կազմակերպվել է կենսաբանության ոլորտի առաջատար կենտրոնների, խմբերի միջև գիտահետազոտական կապերը խթանելու, արդի խնդիրներն ու գիտահետազոտական թեմաները համատեղ քննարկելու նպատակով:
«LANGUAGE AND POLITICS» . ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Language and Politics» գիտական սեմինարների շարքի «Մտաշահարկային պերսուազիան` որպես ատելության խոսքի ներկա արտահայտման միջոց» խորագրով հերթական սեմինարը:
«ՀԱՋՈՂԱԿ ԿԱՐԻԵՐԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ 10 ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ». ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար անցկացրել է «Հաջողակ կարիերա ստեղծելու 10 գաղտնիքները» խորագրով դասընթաց։
«ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԳԻՏԱԽԱՂՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 14-16-ը կազմակերպվել էր «Տնտեսագիտական հայ ասպետ» խորագրով գիտախաղ: