«Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում»․ մտորումների ֆորում «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը «SmartGateVC» վենչուրային հիմնադրամի «Հերո հաուս» տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ս․թ․ ապրիլի 3-ին կազմակերպել էր «Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մտորումների ֆորում, որը մեկ հարթակում համախմբեց ավելի քան 120 մասնակիցների, այդ թվում՝ ԵՊՀ շրջանավարտների:
Տեղահանման հետևանքներն ու ինտեգրումը համալսարանական կյանքում․ ԵՊՀ-ում ամփոփվել են հետազոտության արդյունքները Արցախից բռնի տեղահանված ուսանողների՝ ՀՀ բուհերում ուսումը շարունակելու և նոր միջավայրին հարմարվելու տնտեսական և հոգեբանական խնդիրների լուծումն առաջնահերթ կարևորություն ունի ԵՊՀ հետազոտողների համար։ Տարբեր խնդիրների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծություններ և առաջարկներ ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում կատարվել է «Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ադապտացման խնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով գիտական հետազոտություն։
Մեկ կրթական ծրագիր, երկու դիպլոմ և բազմաթիվ հնարավորություններ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի (ԵԼՀ) առաջնահերթ նպատակներից են կրթության բարձր որակի ապահովումը և նորարարությունների ներդրումը կրթական համակարգում։ 2025-2026 ուստարվանից ԵԼՀ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների առջև բացվում է բացառիկ հնարավորություն՝ ուսումնառելու ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) գործակցության շրջանակում իրականացվող կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրում, որը կոչված է ձևավորելու միջազգային հաղորդակցության նոր սերունդ։
Սոցիալական համերաշխությունը՝ ԵՊՀ և արտերկրի գիտնականներին միավորող թեմա Ապրիլի 4-6-ը Ծաղկաձորում անցկացվում է «Սոցիալական համերաշխությունը՝ պետականության զարգացման հիմք» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։ Գիտաժողովը նվիրված է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան, որի խորագիրն է «Միջսերնդային համերաշխության ուժեղացում՝ տևական բարեկեցության համար»։
Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԵՊՀ՝ ամրապնդելու կրթագիտական կապերը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաներին ու ենթակառուցվածքներին, այցելեցին «YSU-Krisp AI Lab»:
Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությանը նվիրված աշխատաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացավ «Շանհայյան ոգու առաջընթացը. ՇՀԿ-ն գործի մեջ» խորագրով սեմինար՝ նվիրված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանն ու Չինաստանի կողմից այդ կազմակերպության նախագահության ստանձնմանը: Միջոցառումը մեկնարկեց ՇՀԿ-ին նվիրված տեսանյութի դիտումով:
Բարձրագույն կրթության որակի գործունեության առանցքային ցուցանիշների զարգացումը՝ քննարկման թեմա․ աշխատաժողով Ջենովայի համալսարանում Ջենովայի համալսարանում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի աշխատաժողովը: Նախագիծը, որը համակարգում է ԵՊՀ-ն, միտված է բարելավելու ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կառավարումը և համալսարանների ռազմավարական պլանավորումը:
Գերմանիայի համալսարանների ռեկտորներն այցելեցին ԵՊՀ՝ ներկայացնելու կիրառական գիտությունների համալսարանների կրթական մոդելը և ընդլայնելու գործակցությունը ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները՝ Հայաստանի ինը համալսարանների հետ գիտական տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով: Գերմանիայի բուհերի ներկայացուցիչների այցը կազմակերպվել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:
ԵՊՀ-ի և Ջենովայի համալսարանի միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր Երևանի պետական համալսարանի և Ջենովայի համալսարանի (UniGe) միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու և զարգացնելու ակադեմիական երկու կառույցների միջև առկա գիտական և կրթական կապերը։
Աննախադեպ նվաճում․ ԵՊՀ ամսագիրն ինդեքսավորվել է «Scopus»-ում ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի գիտական հանրության համար։ ԵՊՀ ամսագիրը հումանիտար և հասարակագիտական ոլորտի՝ այս պահին հայկական միակ պարբերականն է՝ ինդեքսավորված «Scopus»-ում: