Կրթությունը սահմաններից այն կողմ. ԵՊՀ ուսանող Ռոզա Մկոյանի պատմությունը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Ռոզա Մկոյանը դպրոցական տարիներին հետաքրքրված էր գրականությամբ և լեզուներով։ Ինչպես ինքն է նկարագրում՝ դա ոչ միայն դպրոցական հետաքրքրություն էր, այլև իրական նպատակ երազանքերին հասնելու և նոր հորիզոններ բացահայտելու համար։ Գրականության մեջ ներթափանցելու և այն խորապես ընկալելու ձգտումը Ռոզային ուղեկցել է դեպի ԵՊՀ՝ կրթական ճանապարհին ընձեռելով արտերկրում ուսանելու հնարավորություն։
Մարքեթինգ, լեզու և նորարարություն. ԵՊՀ-ում մեկնարկել է երկօրյա սիմպոզիում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնի դահլիճում մեկնարկեց «Մարքեթինգային հաղորդակցություն և գործարար դիսկուրս․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով սիմպոզիումը։ Միջոցառումն իր շուրջն էր համախմբել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով մեկտեղելու տեսական գիտելիքը, փորձն ու նորարարական մոտեցումները։
ԵՊՀ հետազոտողն ուսումնասիրում է հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի հարաբերությունների վրա Քաղաքական անկայունությունն ու հակամարտություններն իրենց ուղիղ ազդեցությունն են թողնում Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի միջև քաղաքական, տնտեսական և այլ հարաբերությունների ձևավորման ու զարգացման ընթացքի վրա։ Այս մասին փաստում է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խմբի ղեկավար Մուշեղ Ղահրիյանը: Նրա հեղինակած «Հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի պետությունների հարաբերությունների վրա» վերտառությամբ գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
ԵՊՀ ուսանողների այցը Ահվազ․ ապագա իրանագետները բացահայտեցին մասնագիտական աճի, լեզվական ու մշակութային նոր հորիզոններ Երևանի պետական համալսարանի և Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազի Շահիդ Չամրան համալսարանի համագործակցության շրջանակում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի բակալավրիատի (3-րդ, 4-րդ կուրսեր) և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու «Պարսից լեզվի կատարելագործման» երկշաբաթյա ծրագրին։
«Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում»․ մտորումների ֆորում «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամը «SmartGateVC» վենչուրային հիմնադրամի «Հերո հաուս» տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ս․թ․ ապրիլի 3-ին կազմակերպել էր «Մտքի խնդիրներ. մտածողությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով մտորումների ֆորում, որը մեկ հարթակում համախմբեց ավելի քան 120 մասնակիցների, այդ թվում՝ ԵՊՀ շրջանավարտների:
Տեղահանման հետևանքներն ու ինտեգրումը համալսարանական կյանքում․ ԵՊՀ-ում ամփոփվել են հետազոտության արդյունքները Արցախից բռնի տեղահանված ուսանողների՝ ՀՀ բուհերում ուսումը շարունակելու և նոր միջավայրին հարմարվելու տնտեսական և հոգեբանական խնդիրների լուծումն առաջնահերթ կարևորություն ունի ԵՊՀ հետազոտողների համար։ Տարբեր խնդիրների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծություններ և առաջարկներ ներկայացնելու նպատակով ԵՊՀ-ում կատարվել է «Արցախից բռնի տեղահանված ուսանողների տնտեսական և հոգեբանական ադապտացման խնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով գիտական հետազոտություն։
Մեկ կրթական ծրագիր, երկու դիպլոմ և բազմաթիվ հնարավորություններ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի (ԵԼՀ) առաջնահերթ նպատակներից են կրթության բարձր որակի ապահովումը և նորարարությունների ներդրումը կրթական համակարգում։ 2025-2026 ուստարվանից ԵԼՀ ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների առջև բացվում է բացառիկ հնարավորություն՝ ուսումնառելու ԵՊՀ-ի և Լիլի համալսարանի (Ֆրանսիա) գործակցության շրջանակում իրականացվող կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրում, որը կոչված է ձևավորելու միջազգային հաղորդակցության նոր սերունդ։
Սոցիալական համերաշխությունը՝ ԵՊՀ և արտերկրի գիտնականներին միավորող թեմա Ապրիլի 4-6-ը Ծաղկաձորում անցկացվում է «Սոցիալական համերաշխությունը՝ պետականության զարգացման հիմք» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։ Գիտաժողովը նվիրված է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան, որի խորագիրն է «Միջսերնդային համերաշխության ուժեղացում՝ տևական բարեկեցության համար»։
Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԵՊՀ՝ ամրապնդելու կրթագիտական կապերը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաներին ու ենթակառուցվածքներին, այցելեցին «YSU-Krisp AI Lab»:
Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությանը նվիրված աշխատաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացավ «Շանհայյան ոգու առաջընթացը. ՇՀԿ-ն գործի մեջ» խորագրով սեմինար՝ նվիրված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանն ու Չինաստանի կողմից այդ կազմակերպության նախագահության ստանձնմանը: Միջոցառումը մեկնարկեց ՇՀԿ-ին նվիրված տեսանյութի դիտումով: