ԵՊՀ-ում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Դասախոսության շրջանակում նա ներկայացրեց Հայաստանի և ԵՄ-ի գործընկերային հարաբերությունները և համագործակցության զարգացման միտումները։
Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խումբը սկսել է նոր ուսումնասիրություն ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ներկայացրած գիտական նախագիծը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հանդիսավորությամբ բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճ Հայ-իրանական գիտակրթական կապերը ամրապնդելու, իրանագիտության ոլորտի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բնագավառում լավագույն մասնագետներ պատրաստելուն օժանդակելու նպատակով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց Ֆիրդուսիի անվան դահլիճը, որը վերանորոգել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը: Պարսիկ նշանավոր բանաստեղծի անվան դահլիճում այսուհետ կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, քննարկումներ, դասեր:
«Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արբիտրաժի ուսուցումը՝ իրավական կրթության կարևոր տարր» խորագրով բաց դասախոսություն:
Ամրապնդելով միջմշակութային հաղորդակցությունը․ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ՌԴ-ում մասնակցեցին կրթական նախագծի ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ երկու տասնյակ ուսանողներ Վոլգոգրադում (ՌԴ) մասնակցեցին ռուս-հայկական ամառային դպրոցի շրջանակում կազմակերպված կրթական նախագծին։
ԵՊՀ գիտնականի համահեղինակությամբ տպագրված հոդվածը՝ ենթաօրենսդրական ակտեր մշակելու հիմք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Առաքելյանի ղեկավարությամբ հայ գիտնականների խումբը Q2 վարկանիշ ունեցող «BioInvasions Records» միջազգային հանդեսում հրապարակել է Հայաստանի ինվազիվ կենդանատեսակների մասին գիտական հոդված։
Կրթաթոշակ ԵՊՀ ուսանողներին․ շարունակվում է ԵՊՀ-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցությունը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ևս 5 ուսանող արժանացավ Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակի՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն դրամի չափով։ Ուսանողներն ընտրվել են՝ հաշվի առնելով ուսման առաջադիմությունը, հասարակական և ներբուհական ակտիվությունը, մասնակցությունը կամավորական աշխատանքներին, ինչպես նաև ներգրավվածությունն ինտելեկտուալ և գիտական միջոցառումներում ու գիտահետազոտական աշխատանքներում։
«Ձեռքբերումներիս համար պարտական եմ իմ երկրին ու ԵՊՀ-ին»․ ուսանող Գառնիկ Բաղդասարյան Երազանքներն իրականացնելու նպատակով Գառնիկ Բաղդասարյանն ընտրել է ԵՊՀ-ն և մասնագիտական ուղու ձևավորման ճանապարհին գրանցել բազմաթիվ ձեռքբերումներ, որոնցից մեկն էլ «ԵՊՀ լավագույն ուսանող» կոչմանն արժանանալն էր:
Քրդերենի և թալիշերենի բուհական նոր դասագրքերը՝ մասնագիտական զարգացման հնարավորություն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները հրատարակել են քրդերենի և թալիշերենի նոր դասագրքեր, որոնք նպատակաուղղված են զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով առավել համակարգված ուսումնասիրելու լեզուները, ինչպես նաև տեսական գիտելիքները կիրառելու գործնականում:
ԵՊՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Սիրելի՛ համալսարանականներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։