ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՝ «ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՊՀ ուսանող Գարիկ Պետրոսյանը հաղթող է ճանաչվել գլխավոր մրցանակ «Գրան պրի» անվանակարգում:
ԵՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ԱՊՀ) ԵՐԿՐՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ II ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ Հոկտեմբերին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվել է ավանդական դարձած «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների լեզվական քաղաքականությունը» խորագրով II միջազգային կոնգրեսը։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ` ներկայացնելով նկատառումներ նախագծի առավել խնդրահարույց դրույթների առնչությամբ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲ ԵՊՀ Հովհաննես Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել Իրավագիտության ֆակուլտետում հիմնադրված մասնագիտական անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՒՄ ՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր տեղի է ունեցել Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի բացման արարողությունը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հրավերով այցելել է ԵՊՀ։ Նա ելույթ է ունեցել համալսարանականների համար ու վարպետության դաս անցկացրել կենտրոնի սաների հետ: Դևիդ Սերերոյի հետ զրուցել ենք Հայաստան կատարած այցելության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցության մասին:
ԵՊՀ-Ն ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՃԿՈՒՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ․ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Օֆելյա Կարապետյանը և Ռիմա Ավետիսյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Ֆրանսիայի Լիլի համալսարանում։ Ուսանողների հետ զրուցել ենք արտերկրում սովորելու առավելությունների ու դժվարությունների, «Էրազմուս+» փոխանակման ծրագրի հնարավորությունների և մասնագիտական փորձի փոխանակման մասին։
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է». ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՄԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ Է 21-ամյա Մանե Ծատուրյանն այն համալսարանականներից է, որի նպատակասլաց կերպարը, անկասկած, օրինակ կարող է ծառայել յուրաքանչյուր երիտասարդի համար: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Մանեն արդեն իսկ լուրջ ձեռքբերումներ ունի թե՛ ուսման մեջ, թե՛ կարիերայի ստեղծման գործընթացում, թե՛ հասարակական ոլորտում: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրանտը փայլուն ուսանող է, որն ապրում է ներհամալսարանական և հասարակական ակտիվ կյանքով: Դեռևս 1-ին կուրսից նա եղել է ՈՒԽ անդամ, կազմակերպել ու մասնակցել ուսանողական միջոցառումների՝ չմոռանալով կրթության ու առաջադիմության մասին: Մանեն նաև անվճար է սովորում և ստանում «Ջոն Կիրակոսյանի անվան» կրթաթոշակ:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՄԵՏԱՂԱԿԱՅՈՒՆ ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՄՇԱԿԵԼ ԿԵՆՍԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Մետաղակայուն մանրէները որպես շրջակա ﬕջավայրի կենսավերականգնման միջոցներ» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել մանրէների հիմքով կենսատեխնոլոգիա, որը կնպաստի հանքարդյունաբերական արտադրանքի թափոնների մշակմանը՝ նվազեցնելով դրանց տոքսիկ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: