ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ ԱՅՑԵԼՈՒ ՊՐՈՖԵՍՈՐ ՆԻԼՍ-ԿՈՐԵ ԲԻՐԿԵԼԱՆԴԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ Հերթական անգամ ԵՊՀ է այցելել Բերգենի համալսարանի և ԵՊՀ այցելու պրոֆեսոր ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից հաստատված «18T-1F261» ծածկագրով «Արքեաների կենսաբազմազանությունը և էկոլոգիական գործառույթը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երկրաջերմային աղբյուրներում» թեմայի խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը:
ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐ Է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով՝ Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին ԵՊՀ ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 % զեղչով:
ԵՊՀ ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐԵՐՈՎ ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներից և ՀՀ տարբեր կազմակերպություններից ստացած նվերների ցուցադրություն:
«ԵՊՀ-Ն ԱՌԱՆՁՆԱՆՈՒՄ Է ԻՐ ՏՎԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻՈՒԹՅԱՄԲ». 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտը, Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության ֆակուլտետներն այսօր ընդունել են Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի բարձր դասարանների աշակերտներին։
«ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր մեկնարկել է «Իրավական օգնության ժամանակակից հիմնախնդիրներ» խորագրով քառօրյա միջազգային աշխատաժողովը:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ․ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԵՊՀ ԵՊՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետներում այսօր հյուրընկալվել էին Երևանի թիվ 142 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները:
«FAKE NEWS»-Ը ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ Է ԿՐԹՈՒԹՅԱՄԲ. ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում գտնվող ԵՊՀ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի մասնաշենքում այսօր տեղի է ունեցել գիտագործնական միջազգային սեմինար` «Teaching critical digital literacy: Concepts and tools for education professionals» (Թվային քննադատական գրագիտության ուսուցանում. հասկացություններ և գործիքներ կրթության մասնագետների համար) թեմայով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25-ը:
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի հետ:
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՉԱՎԱՐՏՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ Է». «ԱՎՐՈՐԱՅԻ» ԴԱՓՆԵԿԻՐ ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքում տեղի է ունեցել հանդիպում-դասախոսություն «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր Միրզա Դինայիի հետ: