ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ 95-ԱՄՅԱԿԻՆ Սևակյան հուշեր, նամակներ, բանաստեղծություններ, մենագրություններ, ինքնակենսագրական փաստեր. այսօր Հայաստանի ազգային գրադարանի ցուցասրահում սևակյան շունչն էր, ասելիքը, ժառանգությունը:
ԱԿՆՀԱՅՏ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՈԳԵՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԽԹԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ. ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼԻՑ Ամբողջ աշխարհում կարմիր խաչը խորհրդանշում է մարդասիրություն և միմյանց օգնելու պատրաստակամություն: Երբ կարմիր խաչը դրվում է գրքի վրա, այն արգելվում է: Սա նշանակում է, որ տվյալ ժամանակը դեռ պատրաստ չէ առերեսվել գրքի, նրա բովանդակության և հեղինակի հետ:
ՀԱՅՏՆԻ Է 2018-19 ՈՒՍՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ Երկրորդ կիսամյակի ստուգարքների ընդունումը կազմակերպվելու է պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
ԵՐԿԿՈՂՄ ԴԻՊԼՈՄԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ. ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ՆԹՀ-Ի ՄԻՋԵՎ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր Երևանի պետական համալսարանը և Նոթինգհեմի Թրենթ համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ երկու համալսարանների Իրավագիտության ֆակուլտետների միջև համագործակցություն հաստատելու նպատակով:
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ Հայերենը մշտապես եղել է ուսումնասիրության կենտրոնում: Ոսկեղենիկ այս լեզուն իր յուրահատկությամբ հետաքրքրել է նաև օտարերկրացիներին, որոնք ուսումնասիրել և սովորել են հայոց բառն ու բանը, գրականությունը, պահպանված արժեքներն ու լեզվամտածողության առանձնահատկությունը:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը և քարտուղար Արթուր Իսրայելյանը հանդիպեցին ՈՒԽ նախագահության անդամների հետ:
«ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«ԼԱՎ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ՍՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մինչհամալսարանական կրթության վարչությունը դիմորդների համար այսօր կազմակերպել էին անվճար դասընթաց «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՏԱՏՅԱՆԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ Երևանում այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Տատյանայի օրվան։ 1755 թվականի հունվարի 23-ին ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Մոսկվայում համալսարան բացելու մասին հրաման ստորագրեց։ Համալսարանի հին շենքի մասնաշենքերից մեկում հիմնադրվեց Սուրբ Տատյանայի մատուռը, իսկ Սուրբը հռչակվեց ողջ ռուս ուսանողության հովանավոր։ Արդեն 19-րդ դարի կեսերին տոնը Մոսկվայի համալսարանի ուսանողների և դասախոսների տոնից վերածվեց ռուս մտավորականության տոնի:
«ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ ԵՂԵԼ Է ԵՊՀ-Ն». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Ավագյանն արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի «Լավագույն բակալավր» անվանակարգում: Մեզ հետ զրույցում Նարեկը պատմում է իր հաջողությունների ու նվաճումների մասին, ինչպես նաև անդրադառնում ԵՊՀ-ի դերին՝ դրանց հասնելու գործում: