Երկրաբանի մասնագիտությունն ընտրած ԵՊՀ ուսանողներն արժանացան դրամական պարգևի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներ Հրաչ Քառյանը և Մարինե Բանգոյանը՝ որպես լավագույն ավարտական աշխատանքի և լավագույն մագիստրոսական թեզի հեղինակներ, արժանացան դրամական պարգևի։
Ամրապնդվում են բուհ-աշխատաշուկա գործընկերային հարաբերությունները Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Բուհ-աշխատաշուկա համագործակցության խնդիրները և հեռանկարները» խորագրով ֆոկուսխմբային քննարկում ֆինանսաբանկային և սպասարկման ոլորտների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդելու գործընկերային կապերը։ Հանդիպման շրջանակում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-աշխատաշուկա հարաբերությունների կարգավորմանը, համագործակցության ոլորտներին, ինչպես նաև թիրախային ծրագրերի նախագծմանն ու իրականացմանը:
ԵՊՀ-ում էր Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ․ Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Աննա Օհանյանը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում: Հանդիպման նպատակն էր հետաքրքված անձանց ներկայացնել կայսերական հասարակարգի ազդեցությունը ժողովրդավարացման ժամանակակից ուսումնասիրությունների վրա:
Արմեն Մարտիրյանը և Ռազմիկ Մխիթարյանը պարգևատրվել են ԵՊՀ ոսկե մեդալներով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Արմեն Մարտիրյանին և նույն ամբիոնի դոցենտ, քիմ․ գիտ․ թեկնածու Ռազմիկ Մխիթարյանին։
«ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքների քննարկումը ԵՊՀ-ում ԵՊՀ ISTC ինովացիոն կենտրոնում ներկայացվեցին «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքները։ Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի և ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի համագործակցության շրջանակում։
ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհագրական և երկրաբանական արդի հիմնախնդիրներին ԵՊՀ-ում կայացավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Ռեսուրսային ներուժի օգտագործման, տնտեսության զարգացման և տարածքային կազմակերպման ժամանակակից հիմնախնդիրները» վերտառությամբ միջազգային գիտաժողովը։
Ամրապնդվում են հայ-ղազախական գիտակրթական կապերը․ ղազախ ուսանողները՝ ԵՊՀ-ում Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի (Ղազախստան, Աստանա) մագիստրատուրայի 11 ուսանողներ վերապատրաստում են անցնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում։ Երկու համալսարանների միջև 2015 թ․ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում ԵՊՀ այցելող ղազախ ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է։
ԵՊՀ-ում էր բարերար Քեն Կակոսյանը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակառու ուսանողները հանդիպեցին Կակոսյան ընտանիքի անդամներին՝ Քեն Կակոսյանին և նրա որդուն:
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտները աշխատաշուկայում ամենապահանջված մասնագետներից են Երևանի պետական համալսարանի ամենապահանջված կրթական ծրագրերից է Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում գործող «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագիրը: Այն ներդրվել է 2001 թվականին, իսկ կրթական ծրագրի տարբեր տարիների շրջանավարտները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ֆինանսական տարբեր կազմակերպություններում և պետական հաստատություններում:
Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանության արդի հիմնահարցերը՝ «BostonGene» ընկերության անցկացրած դասընթացի առանցքում Երևանի պետական համալսարանի և «BostonGene» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերության համատեղ կազմակերպած «Մոլեկուլային և ճշգրիտ ուռուցքաբանություն» դասընթացն ամփոփվեց մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությամբ: