ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի միտումները» խորագրով դասախոսությունների շարքը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 8-ը:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ «ՄԱՐՔԵԹԻՆԳ» ԱՌԱՐԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում «Կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար այսօր «Մարքեթինգ» առարկայի շրջանակում անցկացվեց վարպետության դաս:
ԵՊՀ-Ն ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՑ 14-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻՆ Այս տարի Հայաստանը տոնավաճառին ներկայացել է երկու տաղավարով, որոնցից մեկը եղել է ԵՊՀ հրատարակչությանը:
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 3 ՄԵԴԱԼՈՎ Ուզբեկստանի Ալ-Խորեզմի անվան համալսարանում անցկացված մաթեմատիկայի միջազգային մրցույթում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 արծաթե մեդալ:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԿԱՐԺԵՔ ԵՎ ԲԱԶՄԱՐԺԵՔ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ԱՍՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱԾՈՒՄՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Երկարժեք և բազմարժեք տրամաբանությունների որոշ ասույթային համակարգերի հատկությունների և արտածումների բարդության մեծությունների հետազոտում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ պարգևատրվել է պատվո շքանշանով՝ կենտրոնի գործունեությանն աջակցելու համար:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈւՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԳԵՆՈՄԻ ԽՄԲԱԳՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «CRISPR-Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայի մշակումը հակաքաղցկեղային դեղամիջոցների նկատմամբ քաղցկեղային բջիջների զգայնության բարձրացման նպատակով» գիտական թեման:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ.ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԻԱ ԶԱՍԼԱՎՍԿԱՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ «Ազգային ինքնության ձևավորման հիմնախնդիրը ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման արդի գործընթացների համատեքստում» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման։
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵՑ 5 ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր համագործակցության պայմանագիր կնքեց Երևանի համար 54 և համար 105 ավագ դպրոցների, Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1, Հրազդանի համար 10 ավագ դպրոցների և «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հետ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՆ. ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՖՈՏՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ Համալսարանի մի քանի ֆակուլտետների դասախոսներ Մինչհամալսարանական կրթության վարչության հետ այսօր կազմակերպել էին հերթական մարզային այցելությունը: