ԵՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահը՝ աշխատանքային գործունեության և ապագա ծրագրերի մասին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «Բարոյագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին կուրսում է սովորում ԵՊՀ ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նորընտիր նախագահ Հասմիկ Ափրեյանը: Նրա հետ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԽ գործառույթների, նոր գաղափարների ներդրման, ապագա ծրագրերի իրականացման մասին:
Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ․ ստորագրվել է մտադրությունների հուշագիր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ երկրաբանության, հիդրոերկրաբանության, հանքարդյունաբերության, մետալուրգիայի և այլ ոլորտներում արհեստավարժ մասնագետների պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման, գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:
ԵՊՀ-ի և Մալթայի համալսարանի համագործակցության ամրապնդում «Էրազմուս+» ծրագրի շրջանակում «Բաժնետոմսերի վրա հիմնված վճարումները» թեմայով դասախոսություն կարդաց Մալթայի համալսարանի տնտեսագիտության, կառավարման և հաշվապահության ֆակուլտետի դասախոս Ջասթին Կիրկոպը:
Դասախոսություն՝ նվիրված ուշխորհրդային Հայաստանի երիտասարդական շարժումներին ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Երևանը 1970-ականներին. ոճականություն և առօրեականություն» թեմայով դասախոսություն։ Պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, ազգագրագետ, մշակութային մարդաբան Լևոն Աբրահամյանը դասախոսության շրջանակում ներկայացրեց 1960-70-ականների երիտասարդական ու ազգայնական շարժումների առանցքային դրվագները, խոսեց երիտասարդների ոճի, նախընտրելի հագուստի և երաժշտական ճաշակի մասին։
ԵՊՀ հոգեբանների գիտական հետազոտությունը՝ միջազգային գործակցությունն ընդլայնելու ուղի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Նարինե Խաչատրյանը հետազոտական թիմի հետ ուսումնասիրել է հասարակության ներսում մարդու արժևորման, ինչպես նաև տարբեր միջավայրերում հասարակական հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը։ Երկարատև ուսումնասիրության ընթացքում արձանագրած նոր արդյունքները ԵՊՀ դոցենտը ներկայացրել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կայացած Անձի հոգեբանության եվրոպական 21-րդ գիտաժողովի («ECP21») ժամանակ:
Արտերկրում ստացած կրթության առանձնահատկությունները ԵՊՀ ուսանողի աչքերով ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Արսեն Բաղիյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանում։ Արսենը պատմել է արտերկրում ուսումնառությունը շարունակելու, ձեռք բերած նոր գիտելիքների և փորձառության, Երևանի պետական համալսարանի ընձեռած այս հնարավորության կարևորության մասին՝ իր դիտանկյունից ներկայացնելով երկու համալսարանների առանձնահատկությունները։
Պարգևատրում, գիտական կոչումների շնորհում և ընթացիկ աշխատանքների կազմակերպում․ տեղի է ունեցել ԳԽ նիստը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԳԽ հերթական նիստը, որի ժամանակ հաստատվեց ընթացիկ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, շնորհվեցին պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչումներ, փոփոխություններ արվեցին մշտական հանձնաժողովների կազմերում, հրատարակության երաշխավորվեցին մի շարք աշխատություններ, քննարկվեցին ընթացիկ հարցեր ու տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներ։
ԵՊՀ-ի և Նորվեգիայի Ստավանգերի համալսարանի միջև համագործակցությունը՝ մասնագիտական փորձի փոխանակման հնարավորություն «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրով Երևանի պետական համալսարանի և Ստավանգերի համալսարանի (Նորվեգիա) միջև կնքված պայմանագրի շրջանակում 2024-2025 ուստարվա սկզբին Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով հյուրընկալվեցին Ստավանգերի համալսարանում։
ԵՊՀ-ի և ՀԲՄ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը համատեղ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքների, ծրագրերի քննարկման ու իրականացման գործում, ինչպես նաև ուսանողների կրթության, մասնագիտացման ոլորտում դրանց կիրառման գործընթացներում, ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր։
Երիտասարդությունը և ազատությունը․ դասախոսություն-քննարկում ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի գործակցության շրջանակում ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Երիտասարդությունը և ազատությունը ուշխորհրդային Հայաստանում» խորագրով դասախոսություն։