«ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ Հուլիսի 18-ին ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացների փակման արարողությունը, որի ընթացքում մասնակիցներն ու կամավորները վկայագրեր ստացան:
ԱՅՍ ՏԱՐԻ ԵՊՀ է ԸՆԴՈՒՆՎԵԼ 1446 ԴԻՄՈՐԴ 2018-2019 ուսումնական տարվա ԵՊՀ ընդունելության 1-ին և 2-րդ փուլերի արդյունքների համաձայն՝ համալսարան է ընդունվել 1446 դիմորդ, որոնցից 311-ը սովորելու են պետպատվերի շրջանակում, իսկ 1135՝ վճարովի հիմունքներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
««ԴԱՇՆԱԿԻ ՈՐԴԻ» ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՁ ԶՐԿԵՑԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՑ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Բազմաթիվ մրցանակների ու պատվավոր կոչումների արժանացած, Եվրոպայի երկրաֆիզիկայի ասոցիացիայի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ծնվել է Արարատի մարզի Այգեստան գյուղում:
ՀԱՅՏՆԻ ԵՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ներկայացնում ենք 2018 թ-ին ԵՊՀ ընդունված դիմորդների ցանկը:
ԳՅՈԹԻՆԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ «ERASMUS MUNDUS» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ Ա.ՄԱՐԳԱՐՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «PICASA»-Ի ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը մեզ հետ զրույցում անդրադարձել է կրթության միջազգայնացման ծրագրին և այդ գործընթացում ԵՊՀ դերակատարմանը:
ԵՊՀ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսօր մեկնարկեց հանրապետության շուրջ 20 դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների համար Ծաղկաձորում կազմակերպված ամառային դպրոցը:
«ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԻՆՁ». ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից է:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԱՈՒԴԻՈ ՍՏՈՒԴԻԱ Է ԳՈՐԾԵԼՈՒ Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «Sound Progress» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տիգրան և Արսեն Հակոբյանները ստորագրեցին համագործակցության հուշագիր, ըստ որի՝ սեպտեմբերից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործելու է նորագույն սարքավորումներով հագեցած աուդիո ստուդիա, որտեղ նոր հմտություններ են ձեռք բերելու ուսանողները:
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԵՆՍԱԲԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԴԱՇՏԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանություն, կենսաքիմիա, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա մասնագիտությունների առաջին կուրսի, ինչպես նաև կենսաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի շուրջ 110 ուսանող Ծաղկաձորում մասնակցել է ուսումնական դաշտային պրակտիկայի:
«ԱՌԱՅԺՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՐ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ». ԹՈՒՐՔԱԳԵՏ ԱՐԻ ՇԵՔԵՐՅԱՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում hուլիսի 9-ից մեկնարկել է ամառային դպրոցը, որի առաջարկած դասընթացների շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն բարելավվելու առօրյա-խոսակցական թուրքերենը, ինչպես նաև սովորելու օսմաներեն: