ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԹՈՒՐՔ ՀԱՅՏՆԻ ՊԱՏՄԱԲԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ ՀԵՏ Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամին:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲՌՆՈՅԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտներ Սուսաննա Գագինյանը և Էլմիրա Մելյանը մասնակցել են «Կանայք գիտության մեջ» ծրագրի շրջանակում Չեխիայի Հանրապետության Բռնոյի տեխնոլոգիայի համալսարանում անցկացված գիտական աշխատանքներին:
ԵՊՀ-ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ-ի և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները:
«ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԱՐՇԱԿ ԲԱԼՅԱՆ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը սկսում է նոր, ոչ ֆորմալ հարցազրույցների շարք, որը հագեցած կլինի ամենասիրելի դասախոսների մասին պատմող ամենահետաքրքիր բացահայտումներով։ Մեր առաջին հյուրն է պ․գ․թ դոցենտ Արշակ Յուրիի Բալյանը։
ՂԱԶԱԽ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում դասախոսությամբ հանդես եկավ Ղազախստանի ֆինանսների նախարարության հաշվապահական մեթոդաբանության վարչության պետ, ԱՊՀ երկրների հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվողականության խորհրդատվական խորհրդի նախագահ Արմանաի Բեկտուրովան: Միջոցառմանը մասնակցում էին ֆակուլտետի դասախոսներ, ասպիրանտներ, ուսանողներ, ինչպես նաև այլ կազմակերպությունների մասնագետներ:
ՀԱՅՏՆԻ ԼՐԱԳՐՈՂ ՇԵՐԻԼ ՌԻԴԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետը հյուրընկալել էր Նյու Յորքի Սիրակյուզի համալսարանի տպագիր և օնլայն լրագրության ֆակուլտետի դասախոս, գրող Շերիլ Ռիդին և նրա ամուսին, «Chicago Tribune» թերթի նախկին խմբագիր Գրեգորի Ստրիչարչուկին:
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է և ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:
ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ Արդեն 10 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների երեխաների համար կազմակերպում է ռուսերենի դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը կազմված է հիմնականում խաղային մեթոդաբանության վրա: Դասընթացի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զրուցել ենք Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի հետ:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ԵՊՀ-Ի ՄԻՋԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ի հետ «Erasmus+» ծրագրի համագործակցության շրջանակում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը հյուրընկալել է Գերմանիայի Հումբոլդտի համալսարանի (Humboldt University of Berlin) ուսանողներին:
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂ, ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, ԿԻԹԱՌ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ Այս տարի ԵՊՀ-ում քննական շրջանն ավարտվում է հունիսի վերջին: Հուլիսի սկզբից սկսվում է ուսանողների ամառային արձակուրդը: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են կազմակերպելու ամառային հանգիստը ԵՊՀ ուսանողները: