ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԼԴՈՒՐ ԹՈՐՀԱԼՍՈՆԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՝«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի ուսանող Նարեկ Սուքիասյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր Բալդուր Թորհալսոնն առցանց դասախոսություն անցկացրեց փոքր պետությունների արտաքին քաղաքականության և իր հեղինակած «Ապաստանի տեսության» վերաբերյալ:
ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով, որի նպատակն արդի հայերենի բառապաշարի զարգացման հիմնախնդիրների վերհանումը, տեղի ունեցող փոփոխությունների դիտարկումն ու գնահատումն էր:
ՂԱԶԱԽԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Ղազախերենի, Ղազախստանի մշակույթի ու պատմության կենտրոնն այսօր հյուրընկալել էր Ղազախստանի խորհրդարանի պատվիրակությանը:
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՎԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ԷՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՍԱՐԳԻՍ ՔԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԱԲԻԳՈՆՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանի և կնոջ՝ նույն ֆակուլտետի շրջանավարտ Նարինե Աբիգոնյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՈՒՄ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկել է միջազգային հարաբերությունների արդիականություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ֆակուլտետի հիմնադիր, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի 80-ամյակին:
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր «Արցախյան հակամարտության խրոնիկան» դասընթացաշարի շրջանակում հյուրընկալվել էր իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ, ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«ՖԻՆԱՆՍՆԵՐ» ԵՎ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողներն այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ։
ԴԱՇՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԴԵՆԴՐՈԱՅԳԻ Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնին կից գործող «Բնության հետքերով» ակումբը դաշտային աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմակերպել էր գիտարշավ դեպի Ստեփանավանի դենդրոայգի:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԱՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ, ԸՍՏ ՈՐԻ՝ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾՎԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑ՝ ԱՆՎԱՆԱՊԵՍ ՈՒԽ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ՝ ՈՒԳԸ». ՎԱՆԱՏՈՒՐ ՇԵՐԵՆՑ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդես է եկել առաջարկությամբ՝ հորդորելով փոփոխությունների ենթարկել մի շարք դրույթներ, որոնք, իրենց կարծիքով, խնդրահարույց են: Առաջարկությունների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Վանատուր Շերենցի հետ:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ 28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին: