ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԻ ՄԻՋՈՑ, ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԲՈՒՀԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների համակարգը՝ որպես ուսանողների կողմից դասախոսական կազմի գիտամանկավարժական գործունեության և բարոյահոգեբանական հատկանիշների գնահատման մեխանիզմ, նպաստում է ԵՊՀ դասախոսական հանրության շրջանում նոր դիրքորոշումների ձևավորմանը, ինչպես նաև դասավանդման և կազմակերպչական գործընթացների բարելավմանը:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ» «Մայրենիի օր» տոնի առթիվ այսօր Երևանի մի շարք ավագ դպրոցներում ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը Հայ բանասիրության ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպել էին դասախոսությունների շարք:
ԹԱԼԻՇԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ թալիշ երաժշտագետ, ազգագրագետ, մտավորական, «Քադուս» երաժշտական համույթի ղեկավար Արմին Ֆարիդիի «Հայացք Իրանում թալիշական ազգագրական երաժշտությանը» թեմայով դասախոսությունը:
ԱԶԳԱՆՎԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՐԺԱՆԻ ԶԱՎԱԿ. ԼՈՒԻԶ ՍԻՄՈՆ-ՄԱՆՈՒԿՅԱՆ Փետրվարի 18-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում վախճանվել է հայ մեծանուն բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախկին նախագահ, հայ արդի իրականության ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ Լուիզ Սիմոն-Մանուկյանը:
ԱՐՑԱԽԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ. «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը:
«ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱԶԳԱՓՐԿԻՉ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐԴԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՊՀ մշակույթի կենտրոնը «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակում այսօր կազմակերպել էր «Թումանյանի ազգափրկիչ առաքելությունը՝ արդի փիլիսոփայության լույսի ներքո» թեմայով դասախոսություն՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Բանախոսը թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն էր:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Երևանի պետական համալսարանում ենթադրյալ չարաշահումների բացահայտման վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից այսօր տարածված հաղոդագրությամբ և տեսանյութով տրամադրված տեղեկատվության կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴԵՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր «ME&A Inc.» ընկերության հետ համագործակցության շրջանակում ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի մանրամասները։
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ. ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու 2018-ի 1.1 (24), 1.2 (25) և 1.3 (26) համարների շնորհանդեսը:
«ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ». ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՋԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր կազմակերպել էր «Դարերի խորքից» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: