ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է Լ. Ն. ԳՈՒՄԻԼՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Հոկտեմբերի 16-17-ը ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը մասնակցել են Աստանայում կայացած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երրորդ շրջափուլի (դոկտորական) ծրագրերի ներքին և արտաքին որակի ապահովման համակարգեր» խորագրով միջազգային կոնֆերանսին:
ԲԵՐԴԱՎԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՊՀ հայ բանասիրության, ռուս բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության, քիմիայի, աշխարհագրության և երկրաբանության, ֆիզիկայի, պատմության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր այցելեցին Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՐՎԱԳՆԵՐԸ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՄԲ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «Դրվագներ հայ աստվածաբանական մտքի պատմությունից» թեման:
ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ. ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք տեսականից բացի նաև պրակտիկ գիտելիքներ են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում:
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԱՆՑ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Կանայք քրիստոնեության մեջ. ներառումից մինչև փոխակերպում» խորագրով հանդիպում:
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՊՀ-Ն».ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթում հաղթողներից 5-ը ներկայացնում են ԵՊՀ-ն:
«ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԵՊՀ-Ն». ՆԵԼԼԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈՂԲ ԳՅՈՒՂԻՑ Է Ես ԵՊՀ ուսանող Նելլի Մուրադյանն եմ:
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Դավիթ Անհաղթի աշխատության գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը:
«ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ». ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՊՀ ռուսական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Հաղթանակի կամավորականները» խորագրով ծրագրի ներկայացումը: