Սոցիալական համերաշխությունը՝ ԵՊՀ և արտերկրի գիտնականներին միավորող թեմա Ապրիլի 4-6-ը Ծաղկաձորում անցկացվում է «Սոցիալական համերաշխությունը՝ պետականության զարգացման հիմք» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել են ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիան և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան։ Գիտաժողովը նվիրված է Սոցիալական աշխատանքի միջազգային օրվան, որի խորագիրն է «Միջսերնդային համերաշխության ուժեղացում՝ տևական բարեկեցության համար»։
Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց ԵՊՀ՝ ամրապնդելու կրթագիտական կապերը ԵՊՀ-ում հյուրընկալվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի լաբորատորիաներին ու ենթակառուցվածքներին, այցելեցին «YSU-Krisp AI Lab»:
Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեությանը նվիրված աշխատաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացավ «Շանհայյան ոգու առաջընթացը. ՇՀԿ-ն գործի մեջ» խորագրով սեմինար՝ նվիրված Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործունեությանն ու Չինաստանի կողմից այդ կազմակերպության նախագահության ստանձնմանը: Միջոցառումը մեկնարկեց ՇՀԿ-ին նվիրված տեսանյութի դիտումով:
Բարձրագույն կրթության որակի գործունեության առանցքային ցուցանիշների զարգացումը՝ քննարկման թեմա․ աշխատաժողով Ջենովայի համալսարանում Ջենովայի համալսարանում տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+»-ի «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) ծրագրի աշխատաժողովը: Նախագիծը, որը համակարգում է ԵՊՀ-ն, միտված է բարելավելու ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կառավարումը և համալսարանների ռազմավարական պլանավորումը:
Գերմանիայի համալսարանների ռեկտորներն այցելեցին ԵՊՀ՝ ներկայացնելու կիրառական գիտությունների համալսարանների կրթական մոդելը և ընդլայնելու գործակցությունը ԵՊՀ-ում հյուրընկալվեցին Գերմանիայի 19 բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները և պրոռեկտորները՝ Հայաստանի ինը համալսարանների հետ գիտական տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով: Գերմանիայի բուհերի ներկայացուցիչների այցը կազմակերպվել էր Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից:
ԵՊՀ-ի և Ջենովայի համալսարանի միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր Երևանի պետական համալսարանի և Ջենովայի համալսարանի (UniGe) միջև կնքվել է միջբուհական համաձայնագիր՝ նպատակ ունենալով ամրապնդելու և զարգացնելու ակադեմիական երկու կառույցների միջև առկա գիտական և կրթական կապերը։
Աննախադեպ նվաճում․ ԵՊՀ ամսագիրն ինդեքսավորվել է «Scopus»-ում ԵՊՀ հրատարակչության «Translation Studies: Theory and Practice» ամսագիրը պաշտոնապես ընդգրկվել է «Scopus» գիտատեղեկատվական հեղինակավոր շտեմարանում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի գիտական հանրության համար։ ԵՊՀ ամսագիրը հումանիտար և հասարակագիտական ոլորտի՝ այս պահին հայկական միակ պարբերականն է՝ ինդեքսավորված «Scopus»-ում:
«Գիտությունն ինձ համար թե՛ հետազոտություն է, թե՛ ստեղծագործություն»․ ԵՊՀ գիտաշխատող Տիգրան Զալինյան «Ինչի՞ց է ստեղծվել ամեն ինչ և ինչպե՞ս է աշխատում»․ այս հարցերի պատասխանները գտնելու հետաքրքրությունը ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Տիգրան Զալինյանին բերեց գիտության աշխարհ։ Տիգրանը դեռ վաղ տարիքից է տարվել բնության գաղտնիքները բացահայտելու ձգտումով։ Հետազոտություններ, հոդվածներ, գիտական ուսումնասիրություններ և հետաքրքիր առօրյա․ այս ամենը այժմ նրա կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների ոլորտում նրա աշխատանքը միտված է ոչ միայն գիտելիքի խորացմանը, այլև նորարարական այնպիսի լուծումների ստեղծմանը, որոնք կարող են ազդել տեխնոլոգիական առաջընթացի վրա։
Համալսարանում մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի շրջանակում Երևանի պետական համալսարանը կրկին համախմբել է բազմաթիվ տաղանդավոր դպրոցականների: Այս կարևոր միջոցառումը նպատակ ունի խթանելու դպրոցականների գիտական հետաքրքրությունները, բացահայտելու լավագույններին և խրախուսելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում։
ԵՊՀ-ում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի դերը, խնդիրներն ու հնարավոր լուծումները ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» խորագրով միջֆակուլտետային սեմինար-քննարկում, որին մասնակցեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու փորձը։