ԵՊՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության աջակցությամբ բացվեց նոր վերազինված լսարան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ կրթական արդի չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցած լսարանի հանդիսավոր բացումը։ Լսարանը ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության աջակցությամբ։
Նախկին արդյունաբերական քաղաքների զարգացումը՝ ԵՊՀ ասպիրանտի ուսումնասիրության տիրույթում․ հետխորհրդային ճգնաժամ և նոր հնարավորություններ ԵՊՀ ասպիրանտ Արմինե Ղալամդարյանը գիտական հետազոտության միջոցով բացահայտելու է Հայաստանի մի շարք նախկին արդյունաբերական քաղաքների հետխորհրդային պատկերը՝ փորձելով մատնանշել այդ քաղաքների զարգացման հեռանկարները: Ըստ նրա՝ ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանի մի շարք արդյունաբերական քաղաքներ կորցրին իրենց դիմագիծը․ գործարանները, արտադրական հզորություններն ու ռեսուրսները մասնատվեցին և սեփականաշնորհվեցին անհատների կողմից, թուլացավ բնակչության բարեկեցության տնտեսական հենքը: Սեփականաշնորհված արտադրական այդ «բեկորները», արդյունավետ չներառվելով առաջացող շուկայական հարաբերություններում, հիմնականում ոչնչացան:
Քայլ առ քայլ դեպի նպատակ. Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման ճանապարհին «Cyber4AM» նախագծի շրջանակում ս.թ. հունվարի 13-14-ը Երևանում անցկացվել է աշխատաժողով, որի գլխավոր հյուրը «Trust in Digital Life» (TDL) ասոցիացիայի տնօրեն և ավագ փորձագետ Դավիդ Գուդմենն էր: Միջոցառումը համախմբել էր Հայաստանի առաջատար համալսարանների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման հայեցակարգը:
Գիտելիքով զինված և առաջնորդվելով սահմանած նպատակներով. Սահակ Գուլակյանը՝ լավագույն ուսանողների շարքում Սահակ Գուլակյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ ուսանող է, որն իր գերազանց առաջադիմության, նպատակասլացության և հաստատակամության շնորհիվ հաղթող է ճանաչվել հանրապետական մրցույթում։
ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները հաղթանակներ են գրանցել միջազգային մրցույթում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի երեք աշակերտներ հաղթող են ճանաչվել «Զարգացման նորարարական ռազմավարություններ» VIII միջազգային մրցույթում։ Այս ձեռքբերումը փաստում է աշակերտների գերազանց կարողությունների և գիտելիքների մասին: Մրցույթի նպատակը ուսանողների և աշակերտների մտածողության ու մասնագիտական հմտությունների զարգացումն է։
Մարդու ոսկորը՝ անհերքելի տեղեկություն կրող. բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումների ֆենոմենը կուսումնասիրվի նոր մեթոդով Մարդկային ոսկորի մնացորդների կենսահնագիտական ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է վերակազմել հին հանրության կենսակերպը: Այդ ուսումնասիրությունը ենթադրում է ժամանակակից մեթոդներով պեղումներ, մարդաբանական գտածոյի փաստագրում, ճիշտ ախտորոշում: ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Ռուզան Մկրտչյանը ոսկորի ուսումնասիրությունից կարող է պարզել տվյալ ժամանակաշրջանի մարդաբանական տիպը, վերականգնել մարդկանց արտաքին տեսքը և բնութագրել, թե որ հարևան ցեղախմբերի հետ են նրանք ժառանգական կապ ունեցել: ԵՊՀ դոցենտն իր հետազոտություններում եկել է այն եզրահանգման, որ Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի բնակիչները տեղացի են եղել: Նա ներկայում իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Սևանի ավազանի բրոնզ-երկաթեդարյան խմբային թաղումները:
Նոր գիտելիքներ, փորձառություն․ ԵՊՀ լավագույն ուսանողի հաջողության ճանապարհը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրանտ Ստելլա Շահինյանը միշտ ցանկացել է լեզուներ սովորելու միջոցով ստեղծել նոր հնարավորություններ, որոնք կնպաստեն մասնագիտական և անձնական աճին։ Ուսումնառության ընթացքում նա հասկացել է, որ լեզուներն ու միջմշակութային հաղորդակցությունը կարևոր դերակատարում ունեն գործարար աշխարհում։ Միջմշակութային «պատնեշների» հաղթահարումը, միջազգային գործընկերների հետ աշխատելու հնարավորությունը, ինչպես նաև գործարար ոլորտի աշխուժությունն ու դինամիկան միշտ գրավել են նրան և դարձել խթան՝ կրթությունը շարունակելու մագիստրատուրայում։
Տիեզերակայաններում կենսամիջավայրի ստեղծման հնարավորությունները. հայ գիտնականների նոր նախագիծը Տիեզերական միջավայրում բույսերի աճը գիտական համայնքի ուշադրության կենտրոնում է, քանի որ այն անմիջականորեն վերաբերում է տիեզերագնացների սննդի, թթվածնի և խցիկում խոնավության վերահսկման հարցերին։ Թեմայի ուսումնասիրությամբ զբաղվում են Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով-2024»-ի միջգիտակարգային մրցույթը հաղթած գիտական խմբի անդամները։ «Կենսաբանական միջավայրի ձևավորումը տիեզերական կայաններում» նախագծի նպատակն է ստեղծել կենսամիջավայր տիեզերագնացների կայաններում՝ ապահովելով վերջիններիս սննդային պահանջը:
«Հաջողության գրավականը ոչ միայն ստացած կրթությունն է, այլև շարունակաբար ինքնակրթվելը»․ ԵՊՀ ուսանող Էմմա Նոնինյան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Էմմա Նոնինյանը, սովորելով «Հայոց լեզվի պատմություն և լեզվաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսում, իր կարևոր նպատակներից է համարում կրթությունը շարունակելը, որպես մասնագետ կայանալը՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, հմտություններ և փորձ։ Նա մատնանշում է ինքնակրթության կարևոր դերը որակյալ մասնագետ դառնալու ճանապարհին, ինչը նոր դռներ է բացում գիտակրթական ոլորտում՝ նպաստելով մասնագիտական հմտությունների զարգացմանը։
Մանրէաբանության և էներգետիկ փոխանակության ժամանակակից դասերը՝ պրոֆեսոր Նաթի մեկնաբանությամբ Մանրէաբանության և կենսաքիմիայի ոլորտներում գիտահետազոտական համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և ոլորտի արդիական թեմաների շուրջ դասախոսություններով հանդես գալու նպատակով ԵՊՀ էր հրավիրվել Դելիի տեխնոլոգիական ինստիտուտի (Հնդկաստան) ճանաչված գիտնական, պրոֆեսոր Սունիլ Նաթը։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարած այցի ընթացքում նա ներկայացրել է նաև դասախոսություն՝ «Մանրէների ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սկզբունքներ» թեմայով։