ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԲԱՆՈՐԵՆ ԱԿՏԻՎ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ Հայկ Պետրոսյանի առաջարկած «Բժշկական յուղերի արտադրության երկրորդային արգասիքներից կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատում» թեման Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «PMI Science»-ի կողմից իրականացվող «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2019»-ի շրջանակում երաշխավորվել է ֆինանսավորման:
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ, ՈՐՈՎ ԿԱՄ ԿՊԱՐԶԱԲԱՆԵՆ ԵՎ ԿՀԻՄՆԱՎՈՐԵՆ ԱՅԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՑԵՆ ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆԻՑ». ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ Դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների գործի շրջանակում երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը` հարցաքննվելու, և ինչպես ինքն է փաստել՝ առանց ծանուցագրի և որոշման: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր պատասխանել է «1in.am»-ի լրագրողի հարցերին, որի ընթացքում իր վրդովմունքն է հայտնել ՀՀ ոստիկանության գործողության նկատմամբ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Սույն թվականի դեկտեմբերի 24-ին իր աշխատասենյակից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴՈՑԵՆՏԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային երկրներում սահմանադրական արդարադատության համակարգերի զարգացման միտումներին առնչվող ծավալուն հետազոտության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու, ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, Անահիտ Մանասյանը վերլուծել է Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգի զարգացման միտումները:
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2-ՐԴ ՀԱՄԱՐԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՒ ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի 2-րդ համարի խմբագրական խորհրդի անդամների ու հոդվածագիրների հետ հանդիպում-քննարկումը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԳԸ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի են ունեցել ՈՒԳԸ 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակի ընդլայնված նիստն ու «Արդյունքի և անհատականացման վրա հիմնված ոչ ֆորմալ կրթությունը Հայաստանում. հնարավորություններ բոլորի համար» խորագրով սեմինար-քննարկումը:
ԵՊՀ-Ն` ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (AUF) դեկտեմբերի 18-ին Oտար լեզուների ակադեմիայում (ՕԼԱ) կազմակերպել էր մրցույթ, որտեղ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողները նվաճել են գավաթ:
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՄԵՄԱՏԵԼ ՀՈԼՈՔՈՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ». ՌՈԼՖ ՀՈՍՖԵԼԴ Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի («Լեփսիուսհաուս») գիտական ղեկավար, պատմաբան, հայագետ Ռոլֆ Հոսֆելդի հետ ամփոփել ենք տարին՝ խոսելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում կատարված աշխատանքի, ձեռքբերումների և ապագայի ծրագրերի մասին:
ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐՈՎ. ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ «ԿԻՑՈՒՆԵ» ՃԱՊՈՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել հայ-ճապոնական հեքիաթի բեմադրությունը:
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵՑ ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆԻ ԵՎ ԼԵՎՈՆ ՇԱՆԹԻ 150-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանրապետական գիտաժողով՝ նվիրված Երվանդ Օտյանի և Լևոն Շանթի հոբելյանական 150-ամյակներին: