ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՅՏՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՅՔԼ ԳԼԵՆՈՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ Իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ Թավթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Մայքլ Գլենոնը:
Մայրական դեպրիվացիա Ապրիլի 1-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայրական դեպրիվացիա» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսներն էին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ Դ. Սարգսյանը և Ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Ս. Թարջումանյանը:
Ներշնչանքի տեխնիկան թերապիայում Մարտի 27-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ներշնչանքի տեխնիկան թերապիայում» թեմայով սեմինարը: Բանախոսն էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ, դոցենտ Հ. Հովհաննիսյանը:
«ՄՌԿ» սեմինար-քննարկումներ Ապրիլի 29-ին և մայիսի 2-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցան «ՄՌԿ» սեմինար-քննարկումները: Բանախոսներն էին ՄՌԿ մասնագետ Նանե Զեյնալյան, ով աշխատում է 8 18 Consulting-ում որպես Business architect և freelance HR, հավաքագրման մասնագետ Լիանա Ավետիսյան:
ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ. ԴՈւՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ Մայիսի 15-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Արցախյան Ազատամարտի հերոս Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյանի) քրոջ՝ Գարեգին Նժդեհի անվան հ. 161 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանի հետ:
ԱՅՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ Մայիսի 17-ին ԵՊՀ պատմության և ռադիոֆիզիկայի ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան:
«Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և «Ուսում» հանրակրթական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշակերտների այցը ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
ԲԱՆԱՎԵՃ ‹‹ՈՒՍՈՒՄ›› ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ‹‹Ուսում›› հանրակրթական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 8-ին տեղի ունեցավ բանավեճ՝ ‹‹Հայաստանում օտարածին տոների նշումը չի հակասում հայ ինքնությանը›› խորագրով:
ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՈՒԴԻՆԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպել է Ուդինեի համալսարանի ռեկտոր Ալբերտո Ֆելիչե դե Տոնիի ղեկավարած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվել են երկու համալսարանների միջև համագործակցություն հաստատելու ուղղություններն ու շրջանակները:
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ Արդեն 11 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների 7-ից 9-ը տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ռուսերենը՝ երեխաների համար» խորագրով ամառային դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը հիմնված է խաղային մեթոդաբանության վրա: