«ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆԵԼԻՍ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԱՅՆՊԻՍԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՆ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Րաֆֆի Շահմուրադյանն ակտիվ ներգրավվածություն ունի համալսարանական և արտահամալսարանական միջոցառումներում: Րաֆֆիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, նրա հետազոտական թեմայի արդիականության ու կիրառական նշանակության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ICPC» («ԱՅՍԻՓԻՍԻ») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Հայաստանի տարբեր բուհերից 17 մրցութային և 2 արտամրցութային թիմեր մասնակցեցին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթին՝ «ICPC» Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին: Այս փուլը հաղթահարած թիմերն առաջիկայում կմասնակցեն կիսաեզրափակչին, այնուհետև՝ եզրափակչին:
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆԻ 160-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացված միջոցառման շրջանակում մշակութային համարների զուգորդմամբ ներկայացվեցին Մովսես Սիլիկյանի սխրագործությունները:
«ԻՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ Է ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ-ԻՆ ՓՈԽԱՆՑԵԼԸ». ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ Առնոլդ Վարդանյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս է, վերջերս է վերադարձել Միացյալ Թագավորությունից, որտեղ գնացել էր՝ շարունակելու իր մասնագիտական կրթությունը։ Նրա հետ զրուցել ենք ԵՊՀ-ում և արտերկրում ստացած կրթության, անցած ուղու, դասավանդման սեփական մեթոդների, առաջիկա նպատակների և այլ հարցերի շուրջ:
ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ բժշկագիտության նշանավոր ներկայացուցիչ, հայրենական ֆարմակոլոգիայի դպրոցի հզոր և առանցքային հիմնասյուն, ականավոր գիտնական, պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ Հանրապետական գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին ՀՀ բնական ռեսուրսների տարբեր տեսակների հիմնախնդիրներին վերաբերող թեմաներով զեկուցումներ։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին։
ԵՊՀ-Ն ԿՆՔԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԱՐԲԻՏՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Արբիտրների բարձրագույն դպրոցի տնօրեն Աննա Խաչիկյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ սահմանելով երկու կառույցների համատեղ գործունեության շրջանակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացմանն ուղղված քայլերը։
«ԵՊՀ-Ն ՏԱԼԻՍ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊԱՇԱՐ ՄՐՑՈՒՆԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Անի Հակոբյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստանում Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: Նրա հետ զրուցել ենք համալսարանի ընձեռած հնարավորությունների, արտերկրում կրթություն ստանալու և այլ հարցերի շուրջ:
«ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԲԵՐՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ 4-ՐԴ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ». ՀՐԱՎԻՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍ ՕԼԵԳ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ներքին դրամաշնորհային ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում է Ղրիմի Վ. Ի. Վերնադսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը։
«ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՒՂԻ Է ՀԱՐԹՈՒՄ ԴԵՊԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԱՐԻԱՄ ՏԱՇՅԱՆ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող, ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիամ Տաշյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, գիտահետազոտական գործունեության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ: