«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԳԻՏՆԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԻՍ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱԼՅԱՆ Մարգարիտա Կարալյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է: Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ապագայում գիտական ուղի սկսելու, այդ ուղղությամբ կատարված մեկնարկային քայլերի և այլ հարցերի շուրջ:
ՆՈՐ «THERMUS SCOTODUCTUS K1» ՇՏԱՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼՆԵՐԻ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել «Անթթվածին և թթվածնային պայմաններում Thermus scotoductus K1-ի ֆիզիոլոգիական և կենսաէներգետիկական ցուցանիշների բնութագրումը» գիտական թեման, որի հեղինակը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Հռիփսիմե Պետրոսյանն է։
«ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՆ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ». ՎԱԼԵՆՏԻՆ ՆԵՆԱՅԴԵՆԿՈ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում «Դիքլորոդիազադիենները որպես համընդհանուր կառուցվածքային աղյուսներ հետերոցիկլերի համար» թեմայով դասախոսություն կարդաց Մոսկվայի պետական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալենտին Նենայդենկոն:
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Երևանի պետական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի համագործակցության շրջանակում կազմակերպված գիտաժողովը «Սրբապղծությունն ու աստվածանարգությունը․ դիսկուրսներ, նարատիվներ ու պրակտիկաներ» խորագրով է:
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, «Կովկասագիտություն» ուսումնական ծրագրի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Զոհրաբյանը հյուրընկալվել էր «Քվանտ» վարժարանում՝ դասախոսությամբ հանդես գալու և ճանաչողական բանախոսությամբ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կառուցվածքը, պատմությունը, ուսումնական ծրագրերը և «Կովկասագիտություն» մասնագիտության առանձնահատկությունները ներկայացնելու նպատակով։
ԵՊՀ ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԾ ԲԱՌԱՐԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ Է ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՎՈՐՈՂԻ ԴԵՐԸ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ «Արդի հայերենի քերականության հիմնախնդիրներ» խորագրով գիտաժողովում հետազոտություններ են ներկայացնում հանրապետության ականավոր լեզվաբաններ՝ գիտակրթական տարբեր հաստատություններից։
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Մ․ Վ․ ՄՅԱՍՆԻԿՈՎԻՉԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի հետ հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը։ ԵՊՀ ռեկտորը ակտիվ գործունեության և միջբուհական կապերի ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մ․ Վ․ Մյասնիկովիչին հանձնել է շնորհակալագիր։
ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում շարունակաբար բարեփոխումներ են կատարվում կրթության որակի բարելավման, ուսանողների գործնական հմտությունների ամրապնդման, միջազգային գիտական գործունեություն ծավալելու և մի շարք այլ ուղղություններով: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ևս անմասն չէ այդ գործընթացից:
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆԻ ՆՄԱՆ ԱՆՉԱՓ ԳԵՂԵՑԻԿ ԼԵԶՈՒ Է»․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Հայ երիտասարդները և իտալերենը» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողներն ընթերցեցին ժամանակակից իտալացի պոետների ստեղծագործություններից, հանդես եկան թատերական ներկայացմամբ ու երաժշտական համարներով:
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ՀԱԳԵՑԱԾ ԼՍԱՐԱՆ. ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի հետ համագործակցության շրջանակում «Majorel Armenia» («Մեյջորել Արմենիա») միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել և նորագույն տեխնիկայով է համալրվել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանը: