«ԱՅԺՄ ԵՍ ՈՒՆԵՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԻՊԼՈՄ ԵՎ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ՝ ՔԻՄԻԱ ԵՎ ՖԱՐՄԱՑԻԱ». ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԱԴԱՆԱ ՔԵՇԻՇՅԱՆ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը հնարավորություն է ընձեռում միաժամանակ ուսումնառելու երկու բուհում՝ ստանալով մագիստրատուրայի երկու դիպլոմ: Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ Ադանա Քեշիշյանն ինստիտուտի պատմության մեջ առաջին անգամ Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի համալսարանի (РУДН) «Քիմիա» մասնագիտացմամբ ստացել է մագիստրատուրայի դիպլոմ:
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ՝ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ 69-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ, Ա. Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի կրտսեր գիտաշխատող Սուսաննա Գագինյանը հունիսի 29-ից հուլիսի 6-ը մասնակցել է Գերմանիայի Լինդաու քաղաքում կայացած՝ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրների 69-րդ համաժողովին («69th Lindau Nobel Laureate Meeting»):
ԵՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր տեղի է ունեցել Պատմության ֆակուլտետի 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐԹԱԿ Է». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մեկնարկեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված «Կրթության կառավարման հիմնախնդիրները բարձրագույն կրթության համակարգում» ամառային դպրոցը:
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՒ Է ԱՐԵՎԵԼՔԻՑ ՄԻ ՄԱՍՈՒՆՔ. ԱՐԱԲԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԵՊՀ Եղ. Չարենցի անվան լսարանում այսօր տեղի է ունեցել Արաբագիտության և Իրանագիտության ամբիոնների 2018-2019 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում հուլիսի 2-ին տեղի է ունեցել ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը:
ՌՈՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի հետ զրույցում ամփոփել ենք 2018-2019 ուստարին՝ ներկայացնելով տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու միջազգային համագործակցության փորձը:
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Հունիսի 28-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստը՝ օրակարգային 4 հարցով:
ՆԱՄԱԿԱՆԻՇԻ ՄԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով այսօր տեղի ունեցավ ԵՊՀ գիտխորհրդի նիստը: