«Գիտությունն ինձ համար թե՛ հետազոտություն է, թե՛ ստեղծագործություն»․ ԵՊՀ գիտաշխատող Տիգրան Զալինյան «Ինչի՞ց է ստեղծվել ամեն ինչ և ինչպե՞ս է աշխատում»․ այս հարցերի պատասխանները գտնելու հետաքրքրությունը ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Տիգրան Զալինյանին բերեց գիտության աշխարհ։ Տիգրանը դեռ վաղ տարիքից է տարվել բնության գաղտնիքները բացահայտելու ձգտումով։ Հետազոտություններ, հոդվածներ, գիտական ուսումնասիրություններ և հետաքրքիր առօրյա․ այս ամենը այժմ նրա կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների ոլորտում նրա աշխատանքը միտված է ոչ միայն գիտելիքի խորացմանը, այլև նորարարական այնպիսի լուծումների ստեղծմանը, որոնք կարող են ազդել տեխնոլոգիական առաջընթացի վրա։
Համալսարանում մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի շրջանակում Երևանի պետական համալսարանը կրկին համախմբել է բազմաթիվ տաղանդավոր դպրոցականների: Այս կարևոր միջոցառումը նպատակ ունի խթանելու դպրոցականների գիտական հետաքրքրությունները, բացահայտելու լավագույններին և խրախուսելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում։
ԵՊՀ-ում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի դերը, խնդիրներն ու հնարավոր լուծումները ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» խորագրով միջֆակուլտետային սեմինար-քննարկում, որին մասնակցեցին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն ու փորձը։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան գիտաժողովը՝ գիտական արդյունքների ամփոփման հարթակ Ոլորտի առաջատար գիտնականներին, փորձագետներին, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներին համախմբելու և վերջին տարիներին կատարված հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում մարտի 27-28-ը անցկացվում է տարեկան երկօրյա գիտաժողով։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս գիտաժողովը յուրահատուկ հարթակ է ոլորտի նորարարություններին հաղորդակցվելու համար։
«Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը»․ ուսանող Սաթի Թադևոսյան ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Սաթի Թադևոսյանը «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող է։ Նա համոզված է, որ տվյալագիտությունը կարող է տարբեր ոլորտներում նորարարությունների ու արդյունավետ որոշումների կայացման լայն հնարավորություններ ստեղծել: Բազմաթիվ մրցույթների մասնակից Սաթին իր հաղթանակների գրավական է համարում ԵՊՀ-ում ստացած կրթությունը և Բիզնես ինկուբատորում գաղափարների իրագործման հնարավորությունը, որոնք եղել են իր մասնագիտական զարգացման հիմնաքարերը։
Գիտական համագործակցություն բնապահպանության ոլորտում. բնապահպան, անվանի գիտնական Լորենցո Վիլիզիի փորձառությունը Օտարածին կենդանիները և բույսերը երբեմն աննկատ, սակայն վտանգավոր փոփոխությունների են ենթարկում շրջակա միջավայրը, ուստի դրանց հետազոտությունը կարևոր է թե՛ բնապահպանական, թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական խնդիրների կանխարգելման տեսանկյունից։ Անվանի գիտնական և բնապահպան, Լոդզի համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Լորենցո Վիլիզին, որը երկար տարիներ ուսումնասիրում է օտարածին տեսակների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, «Օտարածին ինվազիվ տեսակների ռիսկերի գնահատումը Հայաստանում» խորագրով աշխատաժողովի շրջանակում հյուրընկալվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում՝ իր գիտելիքներով ու փորձով կիսվելու ֆակուլտետի մասնագետների հետ։
Կրթությունը՝ նոր հնարավորությունների ուղենիշ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արփինե Ղազարյանին օտար լեզուների նկատմամբ սերն ու հետաքրքրությունը բերեցին համալսարան։ Ուսանողական ակտիվություն, ձեռք բերած գիտելիքներ, հնարավորություններ, նոր փորձառություն․ Արփինեն պատմում է համալսարանական կրթության կարևորության, արտերկրում ուսում ստանալու, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին։
Քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտություններ` հինգ երկրների առաջատար հետազոտական կենտրոնների համագործակցությամբ ԵՊՀ-ում մեկնարկել է քաղցկեղի բուժման բարելավմանն ուղղված հետազոտությունների առաջին փուլը, որի շրջանակում Ֆարմացիայի ինստիտուտ են այցելել Օպոլեի համալսարանի (Լեհաստան) քիմիայի և ֆարմացիայի ինստիտուտի գիտաշխատող, դոկտոր Պավել Լենարտովիչը և Առողջապահական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր Պժեմիսլավ Դոմաշևսկին: Նշյալ հետազոտությունները կատարվում են Լեհաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի առաջատար հետազոտական ինստիտուտների հետ համագործակցությամբ` Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանում կայացավ Ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը։ Օլիմպիադան անցկացվում է ամեն տարի՝ նպատակ ունենալով զարգացնելու դպրոցականների հետաքրքրությունը ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ, բացահայտելու տաղանդավոր մասնակիցներին և ամրապնդելու կրթական հաստատությունների միջև առկա համագործակցությունը։
Արժեքներ, պատմություն, անցած ճանապարհ. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուղին՝ գիրք-ալբոմում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմն ամփոփում է տնտեսագիտական դպրոցի անցած երկարամյա ճանապարհը, արժեքները, որոնք ձևավորել են ֆակուլտետի կրթական ու գիտական ժառանգությունը։ Գիրքը պատմում է ոչ միայն 90 տարիների ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին, այլև անդրադառնում համալսարանի մեծարժեք ձեռքբերումներին ու նվաճումներին՝ ընդգրկելով լուսանկարներ, պատմական փաստեր ու տեղեկություններ, որոնք կարևոր են ֆակուլտետի բոլոր շահակիցների՝ ուսանողների, դասախոսների, շրջանավարտների և գործընկերների համար։