ԵՊՀ-ն գրանցել է «Էրազմուս+»-ի տարբեր նախագծերում ներգրավվածության աննախադեպ ցուցանիշ Ամփոփված տվյալների համաձայն՝ այս տարի ԵՊՀ-ն մասնակցում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» բուհերի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող 5 նախագծերի, որոնցից մեկի՝ «KPI4HE»-ի դեպքում ծրագրի համակարգողն է։
ԵՊՀ թիմը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթից վերադարձել է հաղթանակով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում:
Եվ Բանն Աստված էր․․․ Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ․ առանց նրա ոչ մի բան չստեղծվեց։ Հովհաննես 1։1-3
«Քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր գրանցած հաղթանակում նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ-ն»․ Լեոնիդ Ասատրյան Ցյուրիխում անցկացված Քիմիայի միջազգային 55-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Օլիմպիադայում հաղթած աշակերտներից երկուսն այս ուստարվանից կհամալրեն ԵՊՀ ուսանողների շարքերը։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողը ուսումնական պրակտիկա է անցնում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանության բաժնի ուսանող Սիմդի Օկորոաֆորը MIT-Eurasia ծրագրի շրջանակում ամառային երկամսյա պրակտիկան անցնում է ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում:
Երազանքից այն կողմ՝ մասնագիտական նվաճումների ճանապարհին, կամ ինչպես դառնալ մրցունակ մասնագետ «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթողներից է Աննա Ստեփանյանը։ Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացնելու, թե ինչ ուղի են անցնում իրավագիտության ոլորտն ընտրած երիտասարդները՝ հասարակության մեջ իրավական «հավասարակշռություն» և արդարություն պահպանելու համար:
Համալսարանը որպես Իրանը բացահայտելու յուրօրինակ միջավայր. պատմել է Մարիամ Զազյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2023» մրցույթի հաղթող Մարիամ Զազյանի հետ զրույցը հուշում է, որ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում սովորելը հարևան երկիրը ճանաչելու լավագույն տարբերակներից է:
Հայտնի են ԵՊՀ առկա ընդունելության մրցույթի արդյունքները Հրապարակվել են 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքները։
Դեղատոմս՝ դեպի «առողջ» մասնագիտություն Դեղագետի մասնագիտությունը հսկայական և որոշիչ նշանակություն ունի հասարակության կյանքում։ Անընդհատ զարգացող մասնագիտությունը 21-րդ դարի ամենապահանջվածներից մեկն է, որում առանցքային դերակատարում ունի բժշկությունը․ արդյունավետ ու նպատակային գործունեություն իրականացնելու համար մշտապես կատարվում են հետազոտություններ՝ բուժման նորագույն մեթոդներ գտնելու և նոր դեղամիջոցներ մշակելու ու արտադրելու համար։
Ոսպնյակներից այն կողմ. ուրվագծելով ֆիզիկայի մարդկային դիմանկարը Պատկերացրե՞լ եք՝ երիտասարդ տարիքում ինչպիսի տեսք կունենային մասնագիտությունները, եթե մարդակերպ լինեին՝ հստակ դիմագծերով, տարբեր բնավորության տեր, մարդու արտաքինն ու վարքագիծն ամբողջացնող որակներով: Եթե ո՛չ, ապա ուսանողական այս պատմությունը առիթ կտա այդ ուղղությամբ խորհելու, ձեր «քայլող ու մտածող» մասնագիտությունը մտքում ճեպանկարելու և նոր տեսանկյունից դիտարկելու համար: