Բնական միացությունները՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոց ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների համար անցկացվեց հանդիպում Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Սեբաստիան Գյունտերի հետ։ Հանդիպման շրջանակում նա հանդես եկավ «Բնական միացությունները՝ որպես հակավիրուլենտային ագենտներ՝ բազմադեղորայքակայուն բակտերիաների դեմ պայքարելու համար» խորագրով զեկուցմամբ։
Ամրապնդվում են հայ-չինական գործընկերային կապերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հրավերով ԵՊՀ-ից պարբերաբար պատվիրակություններ են մեկնում ՉԺՀ՝ ուսումնական տարբեր հաստատություններում մասնակցելու բազմաբնույթ դասընթացների, կրթագիտական հանդիպումների։
Գիտական հոդված գրելու սկզբունքները գերմանացի պրոֆեսորի մատուցմամբ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում գիտակրթական դասախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի կենսա- և երկրագիտությունների ազգային ինստիտուտի (Institute of Bio- and Geosciences, IBG-3, Germany) պրոֆեսոր Ռոլանդ Բոլը:
ԵՊՀ գիտաշխատողը՝ քաղցկեղի հաղթահարմանն ուղղված գիտական նախագծի ղեկավար ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանն այն սակավաթիվ գիտնականներից է, որոնց ներկայացրած նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի շրջանակում արժանացել է ֆինանսավորման։ Նրա գիտական նախագիծն ուղղված է քաղցկեղի բուժման ժամանակ հիպօքսիայի գործառույթի և դրա զարգացման մեխանիզմի բացահայտմանը։
Ավանդի արժևորում՝ ի նպաստ հայ-գերմանական գիտակրթական կապերի ամրապնդման ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիտենբերգի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Գարի Սովերսին շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալ՝ գիտության ոլորտում նրա ներդրումների և Երևանի պետական համալսարանի, մասնավորապես Կենսաբանության ֆակուլտետի հետ ունեցած սերտ համագործակցության համար:
«Հնարավորությունների տոնավաճառ»՝ ԵՊՀ առաջինկուրսեցիների համար Երևանի պետական համալսարանում անցկացվեց նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված «Հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառումը: Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը միտված է առաջինկուրսեցիներին ծանոթացնելու Երևանի պետական համալսարանում գործող ստորաբաժանումների գործառույթներին, իրականացվող բազմատեսակ ծրագրերին և հնարավորություններին։
«Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում». ԵՊՀ-ում անցկացվում է միջազգային 19-րդ գիտաժողովը Երևանի պետական համալսարանում անցկացվում է «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» միջազգային 19-րդ գիտաժողովը («SYMPHYS-XIX»)՝ նվիրված ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանի հիշատակին։ Գիտաժողովի նպատակն է համախմբել ֆիզիկոսին անձամբ ճանաչած և նրա հետ աշխատած գիտնականներին, ինչպես նաև հնարավորություն ընձեռել երիտասարդ մասնագետներին շփվելու և գործակցային կապեր հաստատելու բնագավառի հայտնի գիտնականների հետ:
ԵՊՀ գիտնականի նախագիծը՝ միտված բարձրացնելու մեղրի որակը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Ինգա Բազուկյանը ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի հաղթողներից է։ Իր ներկայացրած նախագծի շրջանակում գիտական խմբի հետ նա շարունակելու է ուսումնասիրել մեղրատու մեղուների աղեստամոքսային ուղու միկրոբիոմը՝ կախված տարվա եղանակներից և միջատասպան նյութերի ազդեցությունից։ Հետազոտության նպատակն է բարձրացնել մեղուների դիմադրողականությունն ու մեղրի որակը։
ԵՊՀ-ում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ Դասախոսության շրջանակում նա ներկայացրեց Հայաստանի և ԵՄ-ի գործընկերային հարաբերությունները և համագործակցության զարգացման միտումները։
Հայ պարբերական մամուլը` որպես պատկերաբանական գործիք. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խումբը սկսել է նոր ուսումնասիրություն ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ներկայացրած գիտական նախագիծը: