ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը և քարտուղար Արթուր Իսրայելյանը հանդիպեցին ՈՒԽ նախագահության անդամների հետ:
«ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԿՎՆԱՍԻ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ներկայացուցիչներն այսօր Քիմիայի ֆակուլտետում քննարկեցին բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունման բացասական հետևանքները և որոշեցին այն չեղարկելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել:
«ԼԱՎ ԼՐԱԳՐՈՂ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ՝ ՍՏԱՆԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ՆԱՂԱՇ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մինչհամալսարանական կրթության վարչությունը դիմորդների համար այսօր կազմակերպել էին անվճար դասընթաց «Բանավոր հաղորդակցման մշակույթ» առարկայից:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՏԱՏՅԱՆԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ Երևանում այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Տատյանայի օրվան։ 1755 թվականի հունվարի 23-ին ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Մոսկվայում համալսարան բացելու մասին հրաման ստորագրեց։ Համալսարանի հին շենքի մասնաշենքերից մեկում հիմնադրվեց Սուրբ Տատյանայի մատուռը, իսկ Սուրբը հռչակվեց ողջ ռուս ուսանողության հովանավոր։ Արդեն 19-րդ դարի կեսերին տոնը Մոսկվայի համալսարանի ուսանողների և դասախոսների տոնից վերածվեց ռուս մտավորականության տոնի:
«ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ ԵՂԵԼ Է ԵՊՀ-Ն». «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱԿԱԼԱՎՐ» ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՆԱՐԵԿ ԱՎԱԳՅԱՆ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Ավագյանն արժանացել է ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակի «Լավագույն բակալավր» անվանակարգում: Մեզ հետ զրույցում Նարեկը պատմում է իր հաջողությունների ու նվաճումների մասին, ինչպես նաև անդրադառնում ԵՊՀ-ի դերին՝ դրանց հասնելու գործում:
ՀՀ-ՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՊՀ ՀՈՒՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի աշխատանքներին առնչվող հարցեր:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈւՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՈՇ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ներկայացրած «Կրծքագեղձի հակաքաղցկեղային նոր թերապևտիկ մոտեցումներ հայկական դեղաբույսերի լուծամզվածքների կիրառմամբ՝ համակցված Լ-արգինին-պոլիամին-ազոտի օքսիդ ուղու արգելակիչներով» թեման:
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ Վերջերս ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ՝ ԲՈԿ), իր կողմից ընդունելի գիտական հանդեսներից բացի, տարբերակել է նաև «վերապահությամբ ընդունված» գիտական հանդեսներ: Վերջինների շարքում, որը քանակական առումով մոտ չորս անգամ գերազանցում է «ընդունելիներին», տեղ են գտել նաև հումանիտար ուղղվածության այնպիսի առաջատար գիտական հանդեսներ, ինչպիսիք են՝ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր Մատենադարանի», «Էջմիածին», «Բանբեր Երևանի համալսարանի», «Հայագիտության հարցեր», «Լեզու և լեզվաբանություն», «Բանբեր հայագիտության»:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՐ ԿԱՊՈՒՅՏ ԽՈՌՈՉԸ Մասնագետները փաստում են, որ բնական ջրհորի խորությունը կազմում է ավելի քան 300 մետր:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ է ՍՄԱՐԹ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՈՎ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի և Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի աշխատակիցների կողմից մշակվել է «Էկոլոգիայի և բնության պահպանության հիմունքներ» առարկայի առցանց ուսուցման նոր տարբերակ: Այն գործակվելու է 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակից: