ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ՈՒՄ Այսօր ԵՊՀ հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցի բացումը: Այն ԵՊՀ-ում անցկացվում է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ-ի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ: Նշենք, որ մաթեմատիկոս ուսանողների համար Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոցը ԵՊՀ-ում անցկացվում է առաջին անգամ, որը կտևի մինչև մայիսի 25-ը ներառյալ:
ԵՊՀ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԱՅՑԵԼՈՒ Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ը, նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր: Այս տոնական օրվան ընդառաջ թանգարաններում այցելուների թիվը մեծապես ավելանում է:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը:
ՉԻՆԱՐԵՆՈՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՌԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀՈՒՆՆ ԷՐ Մայիսի 11-ին տեղի է ունեցել արդեն 5-րդ անգամ անցկացվող ամենամյա «Չինարենի կամուրջ» մրցույթը, որտեղ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գասպարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն ճառ» անվանակարգում:
«ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԵՆՍԱԲԱՆ ՆԵԼԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ Ցորենի առանձին տեսակների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հնագիտական պեղումներով ժամանակին հայտնաբերվել են ցորենի ածխացած հատիկներ, և պարզվել է, որ 2,5 հազար տարի առաջ Արարատյան դաշտում մշակել են միահատիկ ու փափուկ ցորեններ։ Հայաստանի տարածքում գարու մշակությունը սկսվել է 5-6 հազար տարի առաջ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հատիկների մաքրությունը և միատարրությունը վկայում են, որ մ.թ.ա. 9-6-րդ դարերում մշակել են բազմաշար գարու բարձրարժեք փոփոխակներ, որոնցից պատրաստել են գարեջուր։
ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ. «ԵՊՀ ՌԵՍՏԱՐՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կրկին համաուսանողական քննարկում էր կազմակերպել:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐՎԻ 20% ԶԵՂՉ «PERSONAL BRANDING» ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ Մայիսի 19-ին Միկա մարզահամալիրում տեղի կունենա «Personal Branding Forum-2018»-ը (PBF):
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ ԷՄԻԼ ԱՐԹԻՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ-ում մայիսի 21-ից 25-ը մաթեմատիկոս ուսանողների համար կանցկացվի հայազգի աշխարհահռչակ մաթեմատիկոս Էմիլ Արթինի գիտական ժառանգությանը նվիրված միջազգային դպրոց: Այն իրականացվելու է Հայկական մաթեմատիկական միության նախագահ, ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Յուրի Մովսիսյանի նախաձեռնությամբ:
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ Այսօր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: