ԵՊՀ-ն՝ նպատակներին հասնելու ուղի ԵՊՀ լավագույն ուսանող, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ Արամ Ամիրջանյանը, երբ առաջին անգամ ոտք դրեց համալսարան, զգաց, որ ցանկություն ունի իր ապագան ԵՊՀ-ի հետ կապելու. նրա ամենամեծ նպատակը ԵՊՀ-ում դասավանդելն է։
«Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը՝ մտահղացումների իրագործման հարթակ Ամփոփվեց «Ֆիզիկան ու մենք» խորագրով հինգերորդ հոբելյանական ճամբարը, որի նպատակն էր դպրոցականներին և ուսանողներին ծանոթացնել ֆիզիկայի կիրառական տարբեր խնդիրների գործնական լուծումներին՝ ցույց տալով գիտության կարևորագույն դերն առօրյա կյանքում:
Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում ԵՊՀ թիմը գրանցեց հրաշալի արդյունք ԵՊՀ ուսանողների թիմը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) նվաճեց 3 ոսկե և 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում ԵՊՀ թիմը զբաղեցրեց պատվավոր 8-րդ հորիզոնականը։
Բրենդինգի նոր մոտեցումներ Լիլիթ Շաքարյանի գրքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Լիլիթ Շաքարյանը առարկայական տասը ծրագրերի, մի շարք գիտական հոդվածների և մասնագիտական գրքերի հեղինակ է: Վերջերս հրատարակվել է նրա նոր՝ «Բրենդինգ. անձեր, ընկերություններ, երկրներ» գիրքը: Մեզ հետ զրույցում նա պատմել է նոր գրքի, ԵՊՀ-ում և եվրոպական առաջատար համալսարաններում դասավանդման փորձառության, սոցիոլոգիայի և մարքեթինգային հաղորդակցությունների ոլորտում իր ունեցած ձեռքբերումների մասին։
«Մեր կրթությամբ մենք մրցունակ ենք նաև միջազգային ասպարեզում». ԵՊՀ ուսանող Արտյոմ Ղազարյան ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արտյոմ Ղազարյանը մասնակցել է «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և ուղիները. քաղաք, տարածաշրջան, երկիր, աշխարհ» խորագրով համառուսական գիտագործնական 13-րդ գիտաժողովին՝ նախատեսված ուսանողների և ասպիրանտների համար: Գիտաժողովին մասնակցելու կարևորության, ներկայացրած հոդվածի և այլ մանրամասների մասին պատմել է ուսանողը:
ԱՄՆ ուսանողները ԵՊՀ-ում զարգացրին լեզվական հմտությունները ԱՄՆ լավագույն բուհերի ավելի քան քսան ուսանողներ ԵՊՀ-ում մասնակցեցին «Ռուսաց լեզու և տարածաշրջանային ուսուցում» երկամսյա ծրագրին, որի նպատակն է կատարելագործել ռուսաց լեզվով հաղորդակցվելու հմտություններն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
«ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթում հաղթելը՝ մասնագիտական նոր ճանապարհի սկիզբ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Վահե Ասատրյանը «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթի հաղթողներից է: Ֆինանսաբանկային ոլորտի հանդեպ հետաքրքրությունները նրան ուղղորդեցին դեպի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ: Նրա հաջողության պատմությունն աչքի է ընկնում բազմաթիվ ձեռքբերումներով և հաղթանակներով, որոնց մասին պատմել է ուսանողը:
2024-2025 ուստարվա ընդունելության արդյունքներով ԵՊՀ-ն կրկին առաջատար է Այս տարի Երևանի պետական համալսարան է ընդունվել 2416 ուսանող: Այս ցուցանիշը 109-ով ավելի է 2023-2024 ուստարվա ընդունվածների թվից:
ԵՊՀ ուսանող լինելը՝ մանկության երազանք «ԵՊՀ լավագույն ուսանող-2024» մրցույթի հաղթողներից է Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ Էմմա Նոնինյանը: Մրցույթին մասնակցելու ցանկություն, երազանք վաղուց է ունեցել, սակայն միայն այս տարի է որոշել դիմել:
Մասնագիտության ընտրությունը՝ հայրենիքին ծառայելու նպատակ ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Կովկասագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտ Իրինա Բադալյանն այս տարվա «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներից է։ Նրան լավագույնի կոչումը շնորհվել է բարձր առաջադիմության, ակադեմիական գիտելիքներն ի շահ հանրությանը կիրառելու և համալսարանում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար։