ՄԻՆՉ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՈՄՍԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄՆ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ ԿՕԳՆԵՆ ԵՊՀ ՈՒԽ ԱՆԴԱՄՆԵՐԸ Վերջին օրերին առաջինկուրսեցիները հաճախ են դժգոհում, որ գրադարանի քարտերն ուշանում են:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «ACM-ICPC» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑ Հայաստանի երեք բուհերը՝ Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանն այսօր մասնակցում են «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադային:
ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կողմից ներկայացրած «Հայաստանի պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգային ծրագրերի իրականացման համար կենսացուցիչների որոշում» գիտական թեման:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսօր Մինչհամալսարանական կրթության վարչությունը Ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպել էր անվճար դասընթաց դիմորդների համար:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳՈՐԻՍԻ ԹԻՎ 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ Այսօր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հյուրընկալվեցին Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում:
ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ Հանդիպման նպատակն էր նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրազեկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև դեպի ԵՊՀ ուղղորդելուն: Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ». ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ համաժողով «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը Արևելյան գործընկերության երկրներում. միտումներ և զարգացումներ» թեմայով:
«ԲՅՈՒՐԱԿՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ՝ ԵՊՀ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետ էին այցելել «Բյուրակն» կրթահամալիրի սաները:
Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները Սնանկության ոլորտում ՌԴ օրենսդրության մեջ առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների քննարկում
ՀԱՅ, ՌՈՒՍ ԵՎ ՎՐԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ ԺԱՅՌԱՅԻՆ ՄՈՂԵՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Համատեղ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոն էին ժամանել Մոսկվայի Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Սպանգենբերգը, Վրաստանի Իլիայի պետական համալսարանի գիտաշխատող Մարիամ Գաբելաիան, ուսանողներ՝ Նատիա Բարատելին և Գիորգի Իանկոշվիլին: