«ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԱՐՁԱՆԱԳՐԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԵՎ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐ» Այս տարին առանձնահատուկ է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համար: Լրանում է վերջինիս հիմնադրման 50-ամյակը: Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ արխիվային նյութերին, նախատեսվող հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև խոսեց ամառային դպրոցի մասին:
«ԻՄ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՋԻՆ ԹՐԹԻՌՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱՑ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՎԵՐՀԻՇՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը ծնվել է այժմ ադրբեջանական օկուպացիայում գտնվող Գետաշեն գյուղում:
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները և երդվեցին բարձր պահել իրենց կոչումն ու անմնացորդ նվիրվել իրենց գործին:
ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ-ՊՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ «Հոգեբանություն» մասնագիտությամբ զինծառայողների վերապատրաստման դասընթացի ավարտման վկայականների հանձնման արարողությունն ու «Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման ու զարգացման մեթոդներ» ձեռնարկի շնորհանդեսը:
ԲԻԶՆԵՍ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ Այսօր Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնն իր այս տարվա ուսումնական գործընթացն ամփոփեց դասախոսությամբ, որի հյուրը ԵՊՀ շրջանավարտ Մարինե Սիմոնյան Ազիզյանն էր, ով իր ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հիմա աշխատում է որպես իրավաբան և դասախոսում է:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՆԱԿԻ ԿՐԵԴԻՏՆԵՐ ՉՀԱՎԱՔԱԾ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐԸ ՉՎՃԱՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ. ԵՊՀ ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեց 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը:
«ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԺԱՄԱՆԱԿԸ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ».ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏԵԱՆ Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում սփյուռքահայ գրող, փիլիսոփա, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ:
«ՓՈՔՐԻԿ ՀՈՂԱԿՏՈՐ ՈՒՆԵԻՆՔ, ՈՐՏԵՂ ԿԱՆԱՉԵՂԵՆ ԷԻՆՔ ՑԱՆՈՒՄ, ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԲՈՒՅՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՄ». ԻԿՄ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը պատմում է իր արմատների մասին: Նրա ծնողները Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղից են:
ՀՈՒԼԻՍ 15-ԻՆ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՄԱՅՐ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ Մայր բուհում բակալավրիատի 2018-2019 ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունման երկու փուլում միասին ԵՊՀ է դիմել 1659 դիմորդ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը։
«ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻՍ ԲՆՈՐՈՇ ԴՅՈՒՐԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՀԱՃԱԽ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ԻՆՁ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, բազմաթիվ հուշամեդալների և պարգևների արժանացած Գեղամ Պետրոսյանը պատմում է իր արմատների և մեծ գերդաստանի պատմությունը: