ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանում ՉԺՀ դեսպանատան հայտարարած դրամաշնորհի հաղթող ճանաչված մասնակիցների դրամական պարգևների հանձնման արարողությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՆՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացվել է «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկում:
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետ Նվարդ Մելքոնյանը համալսարանում աշխատում է ավելի քան 22 տարի։ Նրա հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, աշխատանքային գործունեության և այլ հարցերի շուրջ:
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՌԱԼԵԶՈՒ ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ քաղաքագետ, բանասեր և փիլիսոփա Անժելա Մնացականյանի «Քաղաքագիտություն․ համառոտ հանրագիտական բառարան» գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսը:
ԵՊՀ-ՈՒՄ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ Է ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՊՀ դասախոսները բարելավում են դասավանդման իրենց հմտությունները՝ ուսումնասիրելով թվային նոր մեթոդներ:
ԵՊՀ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՏԵՂՎԵԼ ԷԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԴԵՐԱՍԱՆԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՍՔԱՐՎԵՍՏԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ներկայացվեց ժամանակակից բանաստեղծ, գրականագետ, ԵՊՀ պրոֆեսոր Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունների հիման վրա կազմված գրական կոմպոզիցիա:
ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ Մեդիագրագիտություն և մեդիայի գործիքների ուսումնասիրություն, քաղաքականություն, դատական պաշտպանություն. կենդանիների կենսաբանական ակտիվությունից մինչև կատալիզորդներ ու դեղագործություն և այլն. այս ամենին Երևանի ու ՀՀ մարզերի ավագ դպրոցների և քոլեջների բազմաթիվ սովորողներ ծանոթանում են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներ կատարած այցերի ժամանակ:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԴՈՄԻՆՈՆ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ասպիրանտ Տիգրան Եգանյանի «Մերկապտո խմբով հարուցվող ասիմետրիկ դոմինո ռեակցիաների կատալիզորդներ. սինթեզ և ակտիվության ուսումնասիրություն» գիտական թեման:
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՊԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ Ս.թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի՝ «HELP» դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները ստացել են հավաստագրեր:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)» ծրագրի վերաբերյալ։