ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՐՎՈՂ ՔԱՅԼԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի՝ բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության չափորոշիչների քննարկում:
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ․ ԿԱՅԱՑԵԼ Է «BIOEXPO» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ «BioExpo» ցուցահանդեսի այցելուները շրջեցին տաղավարներով, ծանոթացան տարբեր ցուցանմուշների, ականատես եղան և մասնակցեցին գիտափորձերի: «BioExpo»-ին հրավիրված էին 20-ից ավելի գործատուներ, որոնք աշխատանքային տարբեր ոլորտներից էին, և որտեղ էլ հիմնականում աշխատում են մեր ֆակուլտետի շրջանավարտները։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում կազմակերպվեց «Marcel Proust… ce souvenir, l’instant ancient…» («Մարսել Պրուստ․ այս հուշը, նախկին պահը…») խորագրով կոնֆերանս, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին Մարսել Պրուստի ստեղծագործություններն ու դրանց վերլուծությունները:
«ԵՊՀ ՈՒԽ-Ն ՍԿՍԵԼ Է ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ ԵՊՀ ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի նախագահը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Աննա Դարբինյանն է: Աննայի հետ զրուցել ենք համալսարանի ընտրության, բանավիճելու իր հմտությունները զարգացնելու և այլ թեմաների շուրջ:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՆՇԵՑԻՆ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ 125-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում բանասեր, կինոգետ, գրող և պատմաբան Արծվի Բախչինյանի հետ, որը ներկայացրեց 20-րդ դարի անվանի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի կյանքն ու ստեղծագործական ուղին։
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿԱՌՈՒՅՑ Է, ՈՐԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՉ ՕՐԻՆԱՉԱՓ ՁԵՎՈՎ ՄՏԱԾԵԼ ՈՒ ԳՈՐԾԵԼ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԵՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Բարսեղյանն ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր ծրագրերի: Մեզ հետ զրույցում Մերին պատմել է համալսարանի ընտրության, իր հաջողություններում ԵՊՀ-ում ստացած գիտելիքների կարևորության ու կիրառական նշանակության, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:
ԵՊՀ-ՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ Վ. Վ. ԴԵՄԻԴՉԻԿԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Բելառուսի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան, Բելառուսի ԳԱԱ թղթակից անդամ, կ.գ.դ., պրոֆեսոր Վադիմ Դեմիդչիկը ներկայացրեց «Պլազմային թաղանթի մակարդակում բուսական բջջի առաջնային սթրեսային արձագանքի՝ վերօքս կախյալ մեխանիզմների պարզաբանումը» թեմայով զեկուցում:
«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՊԱՏՆԵՇ ՉԿԱ, ԵԹԵ ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՅՈՒՔԻՆՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հովհաննես Յուքինյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթություն է ստանում Էվորայի համալսարանում (Պորտուգալիա): Նրա հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, արտերկրում ուսանելու և այլ թեմաների շուրջ:
«ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍԱՆԵԼԻՍ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՍ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԱՅՆՊԻՍԻ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԵՆ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Րաֆֆի Շահմուրադյանն ակտիվ ներգրավվածություն ունի համալսարանական և արտահամալսարանական միջոցառումներում: Րաֆֆիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, նրա հետազոտական թեմայի արդիականության ու կիրառական նշանակության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ICPC» («ԱՅՍԻՓԻՍԻ») ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Հայաստանի տարբեր բուհերից 17 մրցութային և 2 արտամրցութային թիմեր մասնակցեցին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ծրագրավորման՝ աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթին՝ «ICPC» Հայաստանի քառորդ եզրափակիչ փուլին: Այս փուլը հաղթահարած թիմերն առաջիկայում կմասնակցեն կիսաեզրափակչին, այնուհետև՝ եզրափակչին: