ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախաձեռնությամբ իրականացվում է «Creation and law» ամենամյա ծրագիրը: Այսօր «Իրավաստեղծ գործընթաց» խորագրով սեմինար-քննարկմամբ տրվել է դասընթացների փուլի մեկնարկը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԹԵՄԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8 եզրափակչի 2-րդ շրջանում առաջին մրցափուլից դուրս մնացած թիմերը ստացել են ևս մեկ հնարավորություն՝ պայքարելու 1/4 եզրափակիչ անցնելու համար:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշման նպատակով ավագ դպրոցների աշակերտները հանդիպել են համալսարանի դասախոսների հետ, լսել դասախոսություններ արդիական թեմաների վերաբերյալ և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մասնագետներին:
ԵՊՀ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԱԿ-Ի ԵՏՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԹԻՄԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Օլիմպիա Գեղամյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջազգային փորձագետների թիմի ներկայացուցիչ Մարիաննա Բոլշակովային և նրա հետ քննարկել ՀՀ-ում էկոլոգիական կրթության ու դաստիարակության հիմնախնդիրները, բնագավառի բացերն ու թերությունները:
ՀՀ-ՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերն ու զարգացման հնարավորությունները:
ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Կինն ու բնությունը» խորագրով շարքի առաջին ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր նույն ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Շահբազյանի աշխատանքները:
«ԱԲԱՅ» ՄԵԴԱԼԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԻՆ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյանին հանձնեց «Աբայ» մեդալը:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԻՄԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ՅՈՒՆԻՔԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Յունիքիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վրեժ Օհանյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ներուժը քիմիայի տարբեր ուղղություններով համատեղ ուսումնական ու գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման համար:
ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ «Կլիմայի փոփոխության և հարմարվողականության թեմաների լուսաբանման առանձնահատկությունները» դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան:
ԽՄՈՐՄԱՆ ՎԵՐՋՆԱՓՈՒԼԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԼՈՔՎԻՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի է ունեցել կենսաբանական երրորդ կոլոքվիումը, որը կազմակերպվել է կենսաբանության ոլորտի առաջատար կենտրոնների, խմբերի միջև գիտահետազոտական կապերը խթանելու, արդի խնդիրներն ու գիտահետազոտական թեմաները համատեղ քննարկելու նպատակով: